Ֆերդինանդ Կարապետյանն ու Արսեն Ավետիսյանը կմասնակցեն ԵԱ-ին
ՍՊՈՐՏՁյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ Ֆերդինանդ Կարապետյանը և Արսեն Ավետիսյանը մեկնել են Հունգարիա։ 73 կգ քաշային մարզիկները Տատա առողջարանային քաղաքում կմասնակցեն միջազգային մարզումային ճամբարի, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։
Նրանք կպատրաստվեն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ապրիլի 29-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը։
Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո Ֆերդինանդ Կարապետյանը վնասվածքը բուժելու պատճառով տեւական ժամանակ չի մարզվել: