ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենց հիմա ԱԺ-ում Արցախը հանձնվում է Ադրբեջանին. Նաիրա Զոհրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հենց հիմա ԱԺ-ում Արցախը հանձնվում է Ադրբեջանին․․․ Այսօր, ապրիլի 13-ին, Հայաստանի խորհրդարանում Արցախը հանձնվում է Ադրբեջանին։

Սեփական պադչինյոննիներին բաժանված հարցերի միջոցով Նիկոլ Փաշինյանը կիսաճշմարտությունների ու տոտալ ստերի կատարյալ մաստեր կլասով հիմնավորում է Արցախի հանձնման անփուսափելիությունը։

Նիկոլի բերած բոլոր փաստարկները՝ որ մինչ իր իշխանության ստանձնումն Արցախն այլեւս հանձնված էր՝ անամոթ սուտ են։ Սեփական գավառական թատրոնի դերակատարների եւ հունիսյան ընտրությամբ նույն այդ թատրոնի հանդիսատեսի համար կազմակերպված վերջին արար՝ Արցախը Ադրբեջանի կազմում ամփոփելու համար։

Հենց հիմա նա հազարերորդ անգամ ոտքից-գլուխ, աջից-ձախ, վերեւից-ներքեւ խեղաթյուրում է իրեն ժառանգություն թողած բանակցային փաթեթը՝ Արցախը դե յուրե հանձնելու անխուսափելի աղետն իր ձեռքերից լվանալու համար։

44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն երեք անգամ բացահայտել է բանակցային գործընթացի ողջ էությունը։ Այդ մասին խոսել է ռուս համանախագահ Իգոր Պոպովը՝ բացահայտելով նաեւ միջանկյալ կարգավիճակի հետ կապված հարցը՝ «Ինչ վերաբերում է ԼՂ վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, վերջին տարիներին բանակցությունների սեղանին դրված առաջարկները նախատեսում էին որպես վերջնական նպատակ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավարար կարգավիճակի որոշում ՄԱԿ-ի, կամ ԵԱՀԿ հովանու ներքո՝ կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում համաժողովրդական քվեարկության իրականացման եղանակով, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքը եւ իրավական պարտադիր բնույթ կկրի՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների համապատասխան»։

Սա ուղիղ մեջբերում է Պոպովի հարցազրույցից։ Եւ որպես շարունակություն՝ «Տվյալ մոտեցումները պահպանվում էին մինչեւ այն պահը, երբ Երեւանն առաջ քաշեց նոր մոտեցումներ»։

Ինչ վերաբերում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի 11-րդ կետը, որ տրվել է 1995 թվականին, արձանագրում է, որ համանախագահները ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւեր նախապատրաստելու լիազորություն ունեն։

Այսինքն, այդ բանաձեւը պիտի նախապատրաստվեր առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ, եւ ըստ հավաստի տեղեկությունների, արդեն իսկ նախապատրաստված էր։

Ուստի, առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանին հրապարակել այդ փաստաթուղթը, որի կրկնօրինակը ինքը, ենթադրում եմ, ունի։

Եվ կարեւորը չէ, թե ով է վավերացնում վերջնական փաստաթուղթը։ Կարեւորն այն է, թե ի՞նչ է արձանագրում այդ փաստաթուղթը։ Իսկ այն արձանագրում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման մեխանիզմ, որի ընդունման երաշխավորությունը Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա եռանախագահությանն էր։
Ահա այսպիսի բանակցային ժառանգությունն էր ստացել Նիկոլ Փաշինյանը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular