ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովուրդը պետք է համախմբվի խաղաղության օրակարգի շուրջ, այդ ճանապարհը այլընտրանք չունի. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ակնկալում է ժողովրդի համախմբումը խաղաղության օրակարգի շուրջ։

«Այո, 2020 թվականի նոյեմբերի 9-ից մեր հասարակությունը պառակտված էր։ Ժողովրդավարական երկրներում հասարակության պառակտվածությունը հաղթահարելու միջոցը ընտրությունն է, որտեղ մարդիկ կարող են արտահայտվել։ Դա է միջոցը, որովհետև ժողովրդավարական հասարակությունում չկա համաձայնության մթնոլորտ, որտեղ բոլորը ամեն ինչի հետ համաձայն լինեն։ Հենց դրանում է ժողովրդավարության էությունը։ Բայց նաև գալիս են պահեր, երբ ամբողջ հանրությունը կոնսոլիդանում է մի խնդիր լուծելու շուրջ։ Ես այսօր ասացի, որ եթե մեր ժողովուրդը այդ մանդատը մեզ տվել է, ժողովուրդը պետք է համախմբվի հենց խաղաղության օրակարգի շուրջ և խաղաղության օրակարգը առաջ տանող կառավարության շուրջ։ Կարծում եմ, որ ակնհայտ է, որ այդ ճանապարհը այլընտրանք չունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ այդ օրակարգի հռչակումը չի նշանակում, որ կկարողանան հաջողության հասնել, որովհետև դրա համար պահանջվում են կրկնակի, եռակի, քառակի ջանքեր։

«Բայց մենք պետք է նաև տեսնենք մարտահրավերները, պետք է մեր պատմությունից էլ դասեր քաղենք, մեր վերջին շրջանի պատմությունից էլ դասեր քաղենք։ Եվ, այո, պետության շահը պետք է դառնա ամեն ինչի առանցքն ու ողնաշարը։ Պատերազմից հետո մի այսպիսի նախադասություն եմ ասել, որ պատերազմը ցույց տվեց հայրենասիրության մեր մոդելի բացերը։ Լավ պետք է, ի վերջո, իրար երեսի նայենք ու ասենք, թե այդ ինչպես է բոլոր հնարավոր ծննդյան և կնունքի արարողությունների ժամանակ հոտնկայս բանակի և զինվորների կենացն ենք խմում, բայց ոչ բոլոր երեխաներն էին մեծ հաճույքով գնում բանակ։ Սրանք թեմաներ են, որոնց պետք է առերեսվենք։ Հայրենասիրության մոդելը, եթե շատ կոպիտ ասեմ, պետք է էվոլյուցիա ապրի և դառնա պետականասիրության մոդել։ Սա է իմ ընկալումը»,- եզրափակեց Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular