ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախատեսվում է Էմանուել Մակրոնի և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ նախատեսվում է հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը նախագահի աթոռին կրկին հավակնող Էմաունել Մակրոնի հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշեց, որ ակնկալվում է, որ Էմանուել Մակրոնը հայկական համայնքին կներկայացնի իր առաջարկներն առաջիկա հինգ տարիների համար:

«Էմանուել Մակրոնի հետ կապն, աշխատանքը շարունակական է: Նա միշտ ներկա է լինում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքին, ապրիլի 24-ի միջոցառումներին: Տարվա ընթացքում հանդիպումներ են լինում նրա, նրա թիմի, նախարարների հետ: Նույնիսկ, եթե դժգոհություններ ունենք, ապա հանրային հարթակում ներկայացնում ենք, օրինակ, 44 օրյա պատերազմի հետ կապված, այն իրականության, որ Ֆրանսիան Ադրբեջանին զենք է վաճառել: Դատապարտել ենք,  այդ մասին խոսել ենք նախագահ Մակրոնի հետ: Կարևոր է հիշեցնել, որ  Ֆրանսիայի ներկայությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ որպես համանախագահ երկիր, կարևոր է: Նույնիսկ, եթե Ուկրաինայի պատերազմը մի քիչ խանգարում է կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև հարցեր կան, միևնույն է պետք է քաջալերենք, որ Ֆրանսիան շարունակի իր գործը՝ որպես համանախագահ երկիր»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Անդրադառնալով նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած հաջորդ թեկնածուին՝ «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին, Մուրադ Փափազյանը նշեց, որ նրա հետ որևէ հարաբերություն երբեք չեն ունեցել, որովհետև միշտ մերժել են ծայրահեղ աջակողմյանների հետ որևէ համագործակցություն:

«Մենք չենք կարող երևակայել, որ Մարին Լը Պենին քվե տրվի: Ծայրահեղ աջին միշտ մերժում ենք: Նրանք վտանգավոր քաղաքականություն են առաջարկում: Ֆրանսիայի համար ծայրահեղ աջ նախագահ ունենալը խնդիր կլինի, շատ լուրջ կթուլացնի դիրքերը միջազգային ասպարեզում: Մարին Լը Պենը մեզ համար այլընտրանք չէ»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Ֆրանսիայում նախագահի ընտրության առաջին փուլում թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել ստանալ ձայների մեծամասնությունը: Ապրիլի 10-ին կայացած ընտրության քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզվել է, որ գործող նախագահ Էմանուել Մակրոնը ստացել է՝ 27,8, իսկ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ 23,1 տոկոս ձայն:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular