ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կորեան հրաժարվել է ՆԱՏՕ-ի հրամանը կատարելուց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հարավային Կորեան հաստատել է ՆԱՏՕ-ին, որ հրաժարվում է Ուկրաինային մահաբեր զենք մատակարարել։ Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները։

Ինչպես հայտնում է Yonhap-ը, դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերը Սեուլում քննարկել է ռազմական օգնությունը երկրի պաշտպանության նախարարի և զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահի հետ զրույցում, ըստ գործակալության, «նրանք վերահաստատել են իրենց դիրքորոշումը Ուկրաինային մահաբեր զենք տրամադրելու դեմ»։

Նախօրեին Զելենսկին, ելույթ ունենալով Հարավային Կորեայի խորհրդարանում, խնդրել էր զենք ուղարկել Ուկրաինա, այդ թվում՝ զրահատեխնիկա և հակատանկային զենք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular