ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դե ֆակտո անվավեր է. Ալիեւ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դե ֆակտո անվավեր է,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Նրա խոսքով, Մինսկի խումբը գործում է 28 տարի, «արդյունքն ակնհայտ է՝ զրոյական»։

«Ադրբեջանն ինքը կարգավորեց այս հակամարտությունը։ Փաստորեն, հակամարտությունը կարգավորելու համար Մինսկի խմբին տրված մանդատը գուցե վավեր է դե յուրե, բայց դե ֆակտո կարող է անվավեր համարվել»,- ասել է Ալիեւը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն ընդունել է հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները։

«Պատերազմից հետո Եվրամիության հետ մեր շփումները ավելի ինտենսիվ դարձան։ ԵՄ-ն ընդունեց նաեւ հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները... ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ դեկտեմբերին եւ ապրիլին տեղի ունեցան եռակողմ հանդիպումներ։ Այս հանդիպումների մասին տեղեկություն է տրվել։ Եզրափակիչ հուշագրի մեջ չի եղել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, ինչը բնական է։ Քանի որ Ադրբեջանը դրա դեմ է հանդիս գալիս, չկա նաեւ «հակամարտություն» բառը։ Դա բնական է, քանի որ հակամարտություն չկա։ Հակամարտությունը կարգավորված է»,- պնդել է Ալիեւը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular