ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այո՛, ես ապրիլյան այդ օրերին մեր նահատակների, սակայն հաղթանակած հերոս զինվորների կենացն եմ խմելու, չեմ սգալու…

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ինձ թվում է, մի տեսակ ազգային առանձնահատկություն ու բնավորություն է դարձել սուգ ու շիվան անելը, տանջահարի, հալածյալի, տառապյալի կերպար ընդունելը, ճոխ թաղումներ կազմակերպելն ու սգո օրեր նշելը:

Իսկ հաղթանակներին ու ձեռքբերումներին հպանցիկ ենք մոտենում, չենք սիրում ուրախանալ, նշել, լավը նկատել և հաղթանակողի կերպարը ընդունել ու պահել…Չի ստացվում, երևի սուգ ու շիվանը, տխրելն ու լացելն է լավ ստացվում…

Գլուխ եմ խոնարհում մեր ապրիլյան քառօրյա մարտերի զոհերի, մասնակիցների, մեր սահմանապահների, դիրքապահների, մեր զինվորների առջև առհասարակ, սակայն ես ապրիլյան այդ օրերը երբեք սուգ ու շիվանի օր չեմ ընդունի…Դա մեր զինվորների, մեր հերոս նահատակների հերթական հաղթանակի օրերն են…

Մայիսի 8-ը, 9-ն էլ են հաղթանակի օրեր, այդ օրերին էլ ենք ունեցել հարյուրավոր, հազարավոր զոհեր, սակայն դա չի խանգարում այն կոչել հաղթանակի օր…
Ապրիլյան քառամարտն էլ է հաղթանակ…Հաղթանակ Ալիևի հոխորտանքների, ադրբեջանական նավթադոլարների, թուրք և իսրայելցի ռազմական հրահանգիչ-խորհրդատուների նկատմամբ:

Իրենց հաղթանակով, հաստատակամությամբ և խիզախությամբ նրանք օրինակ դարձան և հնարավորություն տվեցին հայտնաբերել մեր որոշ անպատկառ սպաների, պաշտպանությունում բուն դրած թալանչիների: Հիշեցրեցին պաշտպանության և անվտանգության բնագավառում արմատական փոփոխություններ սկսելու անհրաժեշտության մասին…

Այո՛, ես ապրիլյան այդ օրերին մեր նահատակների, սակայն հաղթանակած հերոս զինվորների կենացն եմ խմելու, չեմ սգալու…Կզսպեմ արցունքներս, հուզմունքս ու կնշեմ նրանց հերոսական հաղթանակը…Մեր զինվորների, մեր ժողովրդի հերթական հաղթանակը…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular