ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սպառնալից հայտարարություն». Վահե Մակարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Լրագրող Վահե Մակարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» անունով խմբակցությունն այսօր, դիմելով «սիրելի հայրենակիցներին և լրագրողական համայնքի հարգելի ներկայացուցիչներին», մի հայտարարություն է տարածել իմ մասին, գուցե՝ իմ դեմ։

Հայտարարությունից տեղեկացա, որ «այսօր ԱԺ նիստերի դահլիճի հարակից սրահում՝ լրագրողների աշխատանքային գոտում, «Հրապարակ» օրաթերթի կողմից որպես լրագրող հավատարմագրված Վահե Մակարյանը», այսինքն՝ ես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հասցեին հնչեցրել եմ սպառնալիքներ և վիրավորանք պարունակող արտահայտություններ»։

Հիմա փորձում եմ հիշել, թե հատկապես ի՞նչ ձևով եմ ես սպառնացել այդ պատգամավորին։ Վահագն Ալեքսանյանին ես «քոռ խոզ» չեմ անվանել, ինչպես վերջերս անվանել էր նրան մի քաղաքացի, նույնիսկ «Նիկոլ Փաշինյանի ուսապարկ» չեմ անվանել, չնայած՝ համացանցում ու մամուլում շատերը նրան այդպես են կոչում՝ իր հայտնի ելույթից հետո։ Անգամ չեմ հիշեցրել, որ ժամանակին՝ ԲՀԿ երիտթևի անդամ եղած շջանում, հիացած է եղել Ռոբերտ Քոչարյանով, չեմ հիշեցրել, որ նա այն պատգամավորն էր, որն աքացիներով ու սեռական հայհոյանքներ տեղալով՝ հարձակվել էր ընդդիմության վրա՝ Նիկոլ Փաշինյանի իշմարով։ Մի կարճ «զրույց» ենք ունեցել ԱԺ միջանցքում, երբ ԱԺ ամբիոնից Արցախի դրոշը հեռացնելու վերաբերյալ փորձում էի մեկնաբանություն ստանալ ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանից, ինչին ինքը միջամտեց եւ հանկարծ իմանում եմ, որ գնացել «վերադասին» բողոքել է, թե՝ «հասեք, փրկեք, Վահե Մակարյանն ինձ վիրավորել ու սպառնացել է»։

Ուզում եմ հասկանալ՝ այդ ինչպե՞ս եմ «սպառնացել», որ մի ամբողջ խմբակցություն հայտարարություն է տարածել իմ համեստ անձի մասին։ Կարո՞ղ է «սպառնացել եմ», որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», թե՞ ձեռքիս միկրոֆոնն են զենքի նմանեցրել, կամ Արցախի ու Արցախի դրոշի թեմայով հարց տալն արդեն սպառնալիք են դիտարկում։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular