ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերյանցի «Արմաթ»-ականները մասնակցել են DigiCode Contest 2022-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 9-10-ը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ ամբողջ Հայաստանում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները մրցում էին պատանեկան ծրագրավորման DigiCode 2022 մրցույթի հանրապետական փուլի ուղեգրի համար։ Ստացվել էր շուրջ 950 հայտ 1000-ից ավել անհատ երեխաների և թիմերի կողմից, որոնցից մարզային փուլին ներկայացվեցին 400-ից ավել աշխատանքներ։

Տավուշի մարզում մրցույթն անցկացվում էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում: Պատանիները մրցում էին 4 անվանակարգերում՝ «Վիրտուալ լաբորատորիա» (Աղուէս/ Scratch ծրագրով), «Համակարգչային խաղեր» (Աղուէս/ Scratch ծրագրով), «Սարքերի ինտեգրում» (Python ծրագրավորման լեզվով) և «Ալգորիթմական լուծում» (Կրիայ/ KTurtle ծրագրով)։

May be an image of 15 people, people standing and indoor

Մարզային փուլին Նոյեմբերյանի շրջանից մասնակցում էին երեք խմբակներ: Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի լաբորատորիան մրցույթին ներկայացնում էին Նինա Գիշյանը և Ինեսա Մամիկոնյանը՝ «Երկրաչափության ուղեցույց» ծրագրով, Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցից օլիմպիադային մասնակցում էր Վազգեն Միրիջանյանը, իսկ Բագրատաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցից՝ Արայիկ Առաքելյանը և Հարություն Հարությունյանը:

«Մենք ունեցել ենք շրջանային փուլ, որի ընթացքում ֆիլտրել ենք շրջանում դիմած երեխաներին: Ճիշտ է, այս փուլում մենք հաղթողներ չունեցանք, բայց սա մեծ փորձություն էր մեր երեխաների համար: Քանի որ մարզերում արդեն լաբորատորիաների թիվը բավականին մեծ է, օլիմպիադան ոչ միայն Երևանում է անցկացվում, այլ նաև հենց տեղերում»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Նոյեմբերյանի շրջանային համակարգող Սլավիկ Միրիջանյանը:

Նոյեմբերյանի ավագ և թիվ 2 հիմնական դպրոցների Արմաթ ԻԼ-ների խմբավար Նանե Գասպարյանն ընդհանուր առմամբ գոհ է DigiCode Contest 2022 համահայկական պատանեկան ծրագրավորման 7-րդ մրցույթի մարզային փուլին Նոյեմբերյանի Արմաթ ինժեներական լաբորատորիաների սաների մասնակցությունից.

May be an image of 2 people, people standing and indoor

«Դիջիկոդ ամենամյա պատանեկան մրցույթին արդեն 3-րդ անգամ ենք մասնակցում: Այս տարի Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցից մասնակցության 2 հայտ էինք ուղարկել ` «Վիրտուալ լաբորատորիաներ» և «Համակարգչային խաղեր» անվանակարգում, իսկ Ավագ դպրոցի Արմաթ ԻԼ-ից՝ մեկ հայտ «Վիրտուալ լաբորատորիաներ» անվանակարգում: Մարզային փուլին մասնակցող թիմի անդամները ութերորդ դասարանի աշակերտուհիներ են, ովքեր փորձել են Scratch ծրագրի միջոցով ստեղծել վիրտուալ լաբորատորիա, որպեսզի ավելի հետաքրքիր դարձնեն իրենց համար տվյալ առարկայի յուրացումը, նաև ամեն թեմայից հետո կան համապատասխան բանաձևեր, որպեսզի կարողանան խնդիրներ լուծել»:

Ապրիլի 23-ին տեղի կունենա DigiCode Contest 2022-ի հանրապետական փուլը, որին կմասնակցեն մարզային փուլը հաղթահարած շուրջ 50 թիմեր։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular