ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


IDBank-ի միջոցով մեքենայությունները շարունակվում են. քաղաքացին ահազանգում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Buy Now, Pay Later վճարման ձևաչափը որոշ ժամանակ առաջ ներդրվեց IDBank-ի ու Իդրամի կողմից՝ Rocket Line թվային ապառիկով։ Դրա միջոցով ընկերությունների հաճախորդները կարող են կատարել գնումներ, իսկ դրանց դիմաց վճարել մինչև 6 ամսվա ընթացքում։ Rocket Line-ը նախահաստատված սահմանաչափ է՝ առավելագույնը 10 մլն դրամ, որը կարելի է օգտագործել անկանխիկ վճարումների համար, իսկ վարկային պարտավորությունը կլինի միայն օգտագործված գումարի չափով՝ այն օգտագործելու պահից սկսած։

Հաճախորդների գործը մի քանի անգամ հեշտացնող այս նորությունը, բնականաբար, շատ լայն արձագանք գտավ հանրության շրջանում, բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ.

«Մարտի 7-ին Viber-ով զանգ եմ ստանում: Ոմն Արամ լացակումաց ձայնով ասում է, թե ուզում է բանկոմատից գումար կանխիկացնել և հաշվից քարտին գումար փոխանցելու համար համակարգ մուտք գործելու ժամանակ սխալ հեռախոսահամար է մուտքագրել (իմ համարը)։ Իբր թե իր հաշիվը բլոկավորվել է սխալ համարի պատճառով և հիմա նա խնդրում է, որ 24 ժամ հետո իմ համարին եկած SMS կոդը իրեն ասեմ, որ ապաբլոկավորի։ Մյուս օր տրամադրում եմ ու մոռանում այդ դեպքի մասին։

Անցնում է մի ամիս, ու ապրիլի 8-ին IDBank-ի անվտանգությունից զանգ եմ ստանում, թե արդյո՞ք ես եմ ձևակերպել չորս հատ՝ ընդհանուր 1,5 միլիոն դրամի RocketԼine օնլայն վարկ՝ 6 ամսով։ Քանի որ գաղափար չունեմ դրա վերաբերյալ ու IDBank-ից ոչ էլ օգտվում եմ, գնում եմ բանկ ու պարզվում է, որ մի ամիս առաջ տրամադրված այդ SMS կոդով փոխել են Idram Payment System-ի գաղտնաբառս, ու ձևակերպել են 4 հատ Rocket Linе վարկ գումարային 1,560,000 դրամի, որից գումարների մի մասը փոխանցվել է SoftConstruct ՍՊԸ (ենթադրաբար՝ օնլայն կազինոներում խաղալու համար), մյուս մասն էլ՝ այլ ֆիզիկական անձի (որի տվյալները առկա են ու տրամադրված են ոստիկանությանը)։ Վարկի ձևակերպման պահին՝ Մարտի 8-ին, Ո՛Չ #IDram-ից, Ո՛Չ #IDBank-ից Ո՛Չ ՄԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԶԱՆԳ ԿԱՄ ՆԱՄԱԿ ՉԵՄ ՍՏԱՑԵԼ»։

Սա Ռուբեն Համբարձումյանի՝ IDBank-ի ու Իդրամի ապառիկի պատճառով տուժած հերթական քաղաքացիներից մեկի ահազանգն է.

«Ապրիլի 8-ին՝ տեղեկանալուն պես, դիմել եմ ՀՀ ոստիկանություն և հարուցվելու է քրեական գործ։ Բանկին գրել եմ դիմում, որտեղ պահանջում եմ այդ մեքենայության արդյունքում ձևակերպված վարկերի ցանկացած կուտակված տոկոս զրոյացնել, մարել այդ վարկերը և չեզոքացնել իմ հետ կապված ցանկացած այլ պարտավորվածություն։ Դիմումը չբավարարելու դեպքում ոչ մի լումա չեմ վճարելու և գնալու եմ մինչև վերջ, որպեսզի խաբեությամբ ձևակերպված վարկերը իմ վրայից հանվեն»,- նշում  է Ռուբեն Համբարձումյանը:

1or.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ են հենց իրեն կամ մեկ կոնկրետ այլ մարդու թիրախավորում, այսինքն՝ ցանկացած ոք մու՞տք ունի բանկի տվյալների բազա, որտեղ գրված են իրենց հավելվածից օգտվող անձանց հեռախոսահամարները, թե, ասենք, պատահականության սկզբունքով են զանգում, Ռուբենը պատասխանեց.

«Գաղափար չունեմ, թե ինչու հենց ինձ: Այդ մասով թող ոստիկանությունը զբաղվի»:

Նույն հարցի պատասխանը փորձեցինք ստանալ նաև IDBank-ից.

«Այո՛, եթե հաճախորդն իր տվյալները տրամադրում է այլ անձի, վերջինս կարող է իր անունով օնլայն վարկ ձևակերպել: Մենք այդքան նշում ենք, որ նույնականացման կոդը երբեք այլ անձի չպետք է տրամադրել, դա նշված է նաև ստացվող հաղորդագրության ներքևի մասում: Ամեն դեպքում, եթե այդ տվյալները այլ անձի հասանելի են դառնում, օնլայն վարկի ձևակերպումը հնարավոր է դառնում, քանի որ բանկը փորձում է ամբողջը թվայնացնել և բոլոր գործարքներն օնլայն դարձնել:

Անձնական տվյալները տրամադրվում են հաճախորդի կողմից, հնարավոր է նա տվյալները տրամադրել է ինչ-որ վարկային կազմակերպության կամ լրացրել է ինչ-որ կայքում, որտեղից էլ դրանք հասանելի են դառնում մեքենայություն անողներին: Հիմա, օրինակ, եթե դուք ցանկանաք կոնկրետ ինչ-որ օգտատիրոջ մասին ստանալ տեղեկատվություն, մենք տրամադրել չենք կարող, քանի որ դա համարվում է  բանկային գաղտնիք: Եթե տվյալ օգտատերն իր տվյալները որևէ տեղ չի լրացրել կամ չի տրամադրել այլ մարդկանց, մնում է միայն պատահականության սկզբունքը»:

Ռուբեն Համբարձումյանի դեպքը միակը չէ, մեր տեղեկություններով՝ ոստիկանությունում նմանատիպ գործերը բազմաթիվ են: Հաշվի առնելով այդ փաստը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է հասցեագրել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին՝  միջոցներ ձեռնարկելու առցանց գործարքների կատարման ժամանակ անվտանգության կատարելագործված մեխանիզմներ մշակելու և ներդնելու համար:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular