ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ելենա Վարդանյան. «Շատ մարդիկ նայում են ինձ և չեն էլ պատկերացնում, որ կարող եմ ամուսնացած լինել»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

BlogNews.am-ը գրում է.  Դերասանուհի Ելենա Վարդանյանին հեռուստադիտողը հիմա տեսնում է «Արմենիա» հեռուստաընկերության «Դոմինո» սիթքոմում,  շատերն էլ նրան տեսել են գեղարվեստական ֆիլմերում, իսկ թատերասերները նրան գիտեն Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնից, որտեղ բացի կատակերգու դերերից, խաղում է ավելի լուրջ կերպարներում: BlogNews.am-ի ֆոտոշարքում Ելենան ներկայանում է Pin Up ոճում և ինչպես դերասանուհին խոստովանեց, նրան չափազանց հարազատ է:

«Ես շատ ուրախացա, երբ ասացիր որ «pin up» ոճում եք ուզում ինձ լուսանկարել, քանի որ առաջին հերթին դա միշտ շատ գեղեցիկ է նայվել: «Pin up»-ը  դա իսկապես արվետ է, որին կարծում եմ պետք է լուրջ մոտեցում ցույց տալ: Իհարկե համարձակ ֆոտոշարք է ստացվել, բայց շատ գեղեցիկ»:

Ելենային հաճախ են համեմատում Մեռլին Մոնրոյի հետ, բայց նրան նմանվելու համար արտքնային հատուկ փոփոխություն չի արել.« Գիտեք երբ ես վարսերս շիկահեր ներկեցի, բոլորը ինձ սկսեցին Մոնրո ասել: Ես շատ հարգանքով եմ վերաբերվում այդ դերասանուհուն, նա պատմության մեջ մեծ հետք է թողել: Բայց ասել, որ ես նրա ճանապարհով եմ գնացել և ամեն բան արել եմ նրան նմանվելու համար` դա այդպես չէ»:

IMG_2787

Դերասանուհին չափանց արտիստիկ է, ինչի մասին փաստում է նաև նրա շրջապատը. «Ինձ հաճախ են դրա մասին ասում, բայց երբ ինքս եմ վերլուծում հասկանում եմ, որ այն նախագծերում որտեղ ես կամ, չեմ վախենում լինել ուրախ, բաց և վառ: Բացի այդ, ես ավելի շատ ներկայացել եմ կատակերգություններում, ինչն իհարկե ավելի դրական էմոցիա է պահանջում: Գիտեք ես նկարահանման հրապարակում չեմ մտածում` թե ինչ ռակուրս ընտրեմ, որ օրինակ մազս ճիշտ լինի: Երբ ասում են մատոր, ես շատ լավ գիտեմ, թե ինչ անեմ»:

Չնայած Ելենային գեղարվեստական ֆիլմերում տեսել եք կատակերգու դերերում, բայց թատրոնում նա ավելի լուրջ դերերում էլ է խաղում. «Իմ կարիերան կինոյում հենց սկսվել է կատակերգությունից, բայց ես թատրոնում ունեմ շատ ավելի դրամատիկ դերեր, որոնցում ես լրիվ այլ եմ: Իհարկե թատրոնում կան նաև կատակերգու դերեր, որոնք ես սիրում եմ, բայց չեմ կարող տարբերակել, թե որ դերն է ինձ ավելի հարազատ: Գիտեք, եթե դերը ինձ դուր է գալիս, կապ չունի ես մի տող կասեմ, կամ պարզապես կլացեմ, կամ կծիծաղեմ, եթե այդ պահին ինձ դա դուր եկավ, ես դա կանեմ և նշանակություն չունեն այլ հանգամանքներ: Երբ ես հասկանում եմ, որ այդ ամենը կարող եմ հանդիսատեսին տալ, ես միանշանակ դա կանեմ»: 

IMG_3039 copy copy

IMG_2944 copy

Իսկ այն հարցին, արդյո՞ք Ելենան գոհ է իր հոնորարներից` նա այսպես պատասխանեց. «Իհարկե գոհ եմ, նաև այն նախագծերից և մարդկանցից ում հետ ես աշխատում եմ: Դա թե թատրոնում, և թե հեռուստատեսությունում: Իհարկե չեմ ասում, որ ինձ աստղաբախշական գումարներ են տալիս, բայց իմ արածի դիմաց ես վատ չեմ վարձատրվում: Ինձ համար ամեն բան պետք է լինի հավասար, բայց միշտ չէ որ հոնորորի թիվը ձեռք է տալիս: Իհարկե կան արտիստներ, ովքեր հոնորարի հետևից գնալով, ինչ-որ չափով կորցրել են իրենց: Դերասանը իր ամբողջ կյանքը պետք է նվիրի իր մասնագիտությանը. շատ բարդ է մեր գրաֆիկում գտնել երկրորդ երրորդ աշխատանք, քանի որ բոլոր դերասաններին էլ պետք է գումար վաստակեն, որ ապրեն: Գուցե դերասանը ստանում է ծափահարություններ, որը նրան հերիք է մի ամբողջ տարի, կամ գուցե մեծ գումար, որը նրան ևս կհերիքի մեկ տարի, բայց զգացողություններ միևնույն է տարբեր են: Ես գոհ եմ այն ամենից ինչ ունեմ այսօր»:  

Այսօր շատ դերասաններ առաջարկ են ստանում արտերկրից և մշտական բնակության մեկնում. «Եղել են իհարկե առաջարկներ, բայց այն պայմանով, որ երկար ժամանակ պետք է ապրեմ արտերկրում: Սա իմ ամենացավոտ թեման է, իհարկե ես հաճույքով կնկարահանվեի դրսի կինորատադրությունում, բայց անկեղծ ասած առանց Երևան ապրել չեմ կարող: Դա կարծես տաբում է, ես մեկ շաբաթից ավել չեմ կարողանում ապրել դրսում»: 

Ելենան փոքր տարիքում է տեղափոխվել Հայաստան, պատմում է, որ ծնողները հաճախ էին նրան և քրոջը տանում թատրոն, կրկես, օպերաներ. «Այս բոլոր այցելություններից հետո մենք պարտադիր գնում էինք հանրապետության հրապարակ, միշտ ուտում էինք քաղցր բամբակ և հիանում շատրվաններով»: 

IMG_2681 copy copy

IMG_2806

Շատ քչերը գիտեն, որ Ելենան ամուսնացած է, ավելին` նա արդեն հինգ տարի ապրում է քաղաքացիական ամուսնությամբ: Դերասանուհու բնակարանում ամեն բան դասավորված էր, ամեն բան իր տեղում էր, պարզվում է` նա հասցնում է ամեն ինչ.«Շատ մարդիկ նայում են ինձ և չեն էլ պատկերացնում, որ կարող եմ ամուսնացած լինել: Ես կարող եմ կարճ պատմել իմ գրաֆիկի մասին` առավոտյան ամուսնուս համար նախաճաշ եմ պատրաստում, հետո գնում եմ թատրոն, որտեղ փորձ ունեմ: Փորձից հետո ցերեկային ներկայացման եմ մասնակցում, որից հետո երեկոյան ներկայացումն է սկսում, դրանից հետո կարող եմ գնալ նկարահանման: Երբ երեկոյան ուշ գալիս եմ տուն և իմ ամուսինը ուզում է հարսիա կամ դոլմա, ես դա կանեմ, բայց ոչ թե նրա համար որ ինձ  ստիպում են, այլ նրա համար, որ նախ սիրում եմ պատրաստել և երկրորդն էլ, ես ոչ մի բան չեմ խառնում իրար: Իմ կյանքում ամեն բան դասակարգված է»:

Դերասանուհին հարսի զգեստ չի կրել, քանի որ նրա համար առաջնային չէր. «Ես փոքր տարիքում ոչ թե մտածում էի ամուսնանալու մասին, այլ մտածում էի դառնալ իրավաբան, ինչպես իմ հայրը: Ես անգամ չէի էլ մտածում դերասանուհի դառնալու մասին: Գիտեք դերասանի աշխատանքն այնպիսին է, որ թույլ է տալիս լինել կամ կրել այն ինչ դու չունես, կամ ուզում ես: Ես հարսանեկան զգեստ բազմաթիվ անգամ կրել եմ տարբեր ներկայացումներում և դա ինձ լրիվ հերիք է: Բացի այդ ես շատ հարսանեկան միջոցառումներ եմ վարում` տալով իմ երջանկությունից մի մասնիկ այդ զույգին: Ամենից կարևորը կնոջ և տղամարդու հարաբերություններն են: Իմ ամուսինը մեծ է ինձանից, սա նրա երկորդ ամուսնություն է և ես շատ երջանիկ եմ: Ես պատրաստվում եմ մայրանալ մոտ ապագայում, դեռ հղի չեմ, բայց պատրաստվում եմ»:

IMG_3003 copy

Զրույցի վերջում Ելենան նշեց, որ իր կյանքում ոչին չի պակասում. «Իհարկե իմ կյանքն էլ իդեալական չէ, մենք յուրաքանչյուրս էլ ունենք խնդիրներ: Երբ այդ խնդիրները գրված լինեն իմ ճակատին, այդ պահից ես կարծում եմ` կավարտեմ իմ կարիերան: Ես պարզապես յուրաքանչյուր առավոտ շնորհակալություն եմ հայտում Աստծուն, որ արթնանում եմ»: 

263355 copy12748101_1078627212158912_8528306806891339986_o copyIMG_2598 copyIMG_2616IMG_2720 copy copyIMG_2743IMG_2923 copy

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular