ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական իշխանությունը՝ ընդդեմ մամուլի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը ընդունվելու դեպքում հերթական մահակն է դառնալու փաշինյանական իշխանության ձեռքին՝ մամուլի դեմ հարաբերվելիս։ Մասնավորապես նախագծով առաջարկվում է պետական կառույցներին հնարավորություն տալ դադարեցնել լրագրողի կամ լրագրողների հավատարմագրումը։

Տասնամյակներ շարունակ Հայաստանում մամուլը որքան էլ փորձեին համոզել, թե ճնշումների և հետապնդումների է ենթարկվում, առնվազն պետական կառույցների հետ հարաբերվելու փուլում լուրջ խնդիրներ չեն ունեցել։ Թե՛ Ազգային ժողովում, թե՛ Կառավարությունում և այլ գերատեսչություններում կարողացել են ազատ ելումուտ անել, իրենց ուզած հարցերը տալ պետական պաշտոնյաներին, ստանալ հանրությանը հուզող պատասխաններն ու ներկայացնել։ 2018 թվականից հետո մեծամասամբ լրագրողներից բաղկացած գործող իշխանությունը, ընդհակառակը, որդեգրել է ազատ մամուլը ամեն գնով խեղդամահ անելու քաղաքականություն։

Բնավ զարմանալի չէ, որ «PARA TV»-ի նախկին թղթակից, ներկայումս Նիկոլ Փաշինյանի կուսակից Արթուր Հովհաննիսյանն է շրջանառության մեջ դնում հենց այսպիսի նախագիծ։ Զարմանալին հատկապես իրավապաշտպանների առանձին կառույցների արձագանքն է նման նախաձեռնությանը, միայն խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն է նշել, որ սա ակնհայտ հետընթաց է։ Մյուս բոլոր կառույցները, որոնք նույնիսկ մոծակի տզզոցի դեպքում միահամուռ ուժերով հայտարարություն էին տարածում, այս դեպքում ընդհանրապես զերծ են մնացել որևէ կերպ արձագանքելուց։

Լրատվամիջոցներն, իհարկե, կարող են դատարանների միջոցով փորձել վերականգնել իրենց հավատարմագրումը, սակայն դատական իշխանությանը սանձելու պարագայում, այս հանգամանքը ևս չափազանց բարդ է դառնալու։ Որքան էլ լրատվամիջոցները հայտարարեն, թե մինչև վերջ պայքարելու են այս օրենքի դեմ, փաստ է, որ փաշինյանական իշխանությունը որևէ բանի առաջ որոշել է կանգ չառնել և մինչև վերջ խեղդել ազատ մամուլը։ Իսկ լրագրողները, որոնք անցանկալի հարցեր են տալիս իշխանավորներին, այլևս կամայական որոշումներով հնարավորություն չեն ունենա հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ հարցադրումներ հղել փաշինյանական իշխանության ներկայացուցիչներին։ 

Թաթուլ Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular