ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մասսայական թալան. գյուղացու անվան տակ փողեր են ծախսվում, սրանց ախորժակն ավելի մեծ է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռևս տարեսկզբին կառավարությունը հաստատեց մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը, մասնավորաբար` պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսը սուբսիդավորելու էր պետությունը: Դեռ ծրագրի մեկնարկին «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը մտահոգություն էր հայտնել, որ հերթական անգամ գյուղացին ստիպված է միջնորդավորված ձևով պարարտանյութ ձեռք բերել, մինչդեռ պետությունը պետք է ներկրեր այն և առանց միջնորդ կազմակերպությունների ու անհատների տրամադրեր գյուղացուն:

Ինչևէ, ծրագրի հաստատումից շուրջ մեկ ամիս անց լրատվամիջոցներում հրապարակումներ հայտնվեցին, որ «Արմավիրի և Արարատի մարզերում համայնքապետները գյուղացիներին ասել են, որ պարարտանյութ չի լինելու, խոստացել են առաջիկայում վերադարձնել գումարները»։ Այս ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվեցին գարնան գյուղատնտեսական սեզոնի կազմակերպմանը վերաբերող հարցեր, հաղորդագրության մեջ բացառապես պաշտոնական ձևակերպումներ էին:

Մամուլի հրապարակումներին արձագանքեց էկոնոմիկայի նախարարությունը` նշելով, որ «վերջին օրերին տարածվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը ու հետապնդում են հանրությանը շփոթեցնելու և մոլորեցնելու նպատակ: Ծրագիրն ընթանում է բնականոն հունով»։ Ի դեպ, նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրված այս հայտարարության մեկնաբանությունների բաժնում մարդիկ իրենց դժգոհությունը ևս արտահայտել են` «պարարտանյութը տեղ չի հասել», «գինը թանկացել է» և այլն:No description available.

Խնդրի վերաբերյալ «Փաստը» զրուցեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի հետ: Նա նշում է` զարմանում է, որ «լրատվականներին խեղդելով, ժողովրդի ձայնը չլսելով կամ արհամարհելով»՝ փորձում են ստեղծել հանգիստ մի վիճակ, որ կարծես մեր հանրապետությունում ոչինչ չի կատարվում: «Կատարվում է գյուղացու թալան: Մի խումբ դեղնակտուցներ սկսել են փող աշխատել, պարզվում է, որ սրանց ախորժակն ավելի մեծ է: Ո ՞րն էր այս ծրագրի թերությունը: Էկոնոմիկայի նախարարությունն ընտրեց քսանից ավելի կազմակերպություն, որոնք պետք է իրականացնեին ներկրումները և սուբսիդավորման գործընթացը: Ինչո ՞ւ այդպես վարվեց: Պարոն Փաշինյանին պետք է հարցադրում անել` ինչո՞վ են զբաղված քո նախարարները, այդ ինչպե՞ս ստացվեց, որ 17 հազար դրամից պարարտանյութի գինն անմիջապես դարձավ 24 հազար: Կազմակերպությունների մասով: Կարծում եմ` նախարարությունը դրանց գրանցումը կատարել է ինչ-որ ցուցանիշներից ելնելով: Բայց եթե ցուցանիշներին նայենք, ապա կազմակերպություններ կան, որոնք, օրինակ` այս տարի են գրանցվել, դրանք կասկածելի են, իրենց գործունեությունն անհայտ է: Դրանց մեծամասնությունը երբևէ պարարտանյութ չի ներկրել, չգիտի` կալիումական ու ազոտական պարարտանյութերն ինչո՞վ են իրարից տարբերվում: Սա արել է էկոնոմիկայի նախարարությունը: Բացի դա, եթե կառավարությունը 9000 դրամով սուբսիդավորում է պարարտանյութը, այդ օրը, երբ կազմվում էր ցուցակը, պարարտանյութի արժեքը 16-17 հազար դրամ էր, սուբիսիդավորումից 1-2 օր հետո ինչպե՞ս դարձավ 22-24 հազար դրամ: Նույնիսկ սուբսիդավորման պարագայում այն թանկ է, մասսայական թալան է գնում»,-ասում է Բերբերյանը:

Ընդգծում է` զուգադիպությունների չի հավատում, մեր երկրում շատ հետաքրքիր բաներ են կատարվում, բացատրությունը վերջում կիմանանք: «Մի տարի արհեստական երաշտ է լինում, մի տարի պարարտանյութն է թալանվում, մի տարի մորմազգու ցեցն է հայտնվում, մեր բերքը փչացնում: Արդյո՞ք սա մտածված դիվերսիա չէ մեր երկրի նկատմամբ, և մեր թշնամին մեր երկրի ներսո՞ւմ չէ»,-նշում է մեր զրուցակիցը:

Հիշեցնում է` անցած տարի ձախողեցին գարու սուբսիդավորման ծրագիրը, ներկրված սերմի բավականին մեծ քանակը չծլեց: «Հիմա նույնը պարարտանյութի պարագում է: Վրացական անորակ պարարտանյութ են ներկրում: Դեղնակտուցները, որոնք «պառլամենտներում» են նստած, չգիտես, թե որտեղ են քաշ գալիս, պաշտոններ զբաղեցնում, հիմա էլ այս բիզնեսով են ցանկանում զբաղվել: Դատախազությունը նաև պետք է ուսումնասիրի հարցը, թե ովքեր են ժողովրդից գումար հավաքել և պարարտանյութ չեն մատակարարել: Նման մի դեպք ունեցել ենք Սերժ Ազատիչի ժամանակ: Էջմիածնի տարածաշրջանում մի անհատ ֆերմեր գումար էր հավաքել, որ պարարտանյութ բերեր, ներկրել էր, ինչից հետո գինն արհեստականորեն բարձրացրել էր:

Ժողովուրդը բողոքեց, և ներկրողը շատ լուրջ խնդիրներ ունեցավ, պատժվեց: Հիմա էլ` եթե գումարները հավաքել են և նշված գնով պարարտանյութ չեն ապահովել գյուղացուն, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Ներկրում են, ավելի բարձր գնով ցանկանում վաճառել, գյուղացին էլ հրաժարվում է: Մեկնարկային գումար չունեին, գյուղացուց հավաքել են, ներկրել, հիմա էլ ուզում են ավելի մեծ շահույթ ունենալ: Բնական թալան է»,հավելում է մեր զրուցակիցը:

Փաստորեն, պետությունն այդպես էլ ականջալուր չեղավ պնդումներին, որ սուբսիադավորման գործընթացում գյուղացու և իր միջև միջնորդներ չպետք է լինեն` բանկերի, անհատների կամ կազմակերպությունների տեսքով:

«Դա կառավարությանը ձեռք չի տալիս: Սերմացուի, պարարտանյութի ներկրման, սուբսիդավորման այս գործընթացները ձեռքերը տաքացնելու մի ուղղություն է, գյուղացու անվան տակ փողեր են ծախսվում: Կառավարությունն իր պնդաճակատ համառությամբ առաջ է գնում»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular