ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան արտաքսել է վեց ռուս դիվանագետի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուս վեց դիվանագետ Ֆրանսիայում անցանկալի անձ են հայտարարվել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ նշելով, որ այդ կապակցությամբ հրավիրվել է Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը։

«Երկար հետաքննությունից հետո Ներքին անվտանգության գլխավոր վարչությունը (DGSI) կիրակի՝ ապրիլի 10-ին, բացահայտել է գաղտնի գործողություն, որն իրականացրել են ռուսական հատուկ ծառայությունները մեր տարածքում։ Վեց ռուս գործակալ, որոնք գործել են դիվանագետի քողի ներքո, եւ նրանց գործունեությունը հակասում էր մեր ազգային շահերին, անցանկալի անձ են հայտարարվել», - ասված է Ֆրանսիայի գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկուշաբթի կանչել է ՌԴ դեսպանատան ներկայացուցչին՝ նրան տեղեկացնելու այդ որոշման մասին, նշել է ԱԳՆ-ն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular