Կարևոր առաջընթաց է գրանցվել անցյալ շաբաթ Բրյուսելի հանդիպումից հետո. Տոյվո Կլաար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է բրյուսելյան հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները։
«Կարևոր առաջընթաց է գրանցվել անցյալ շաբաթ Բրյուսելի հանդիպումից հետո։ Եվրամիությունը ողջունում է ուղիղ շփումները և փոխգործակցությունը»,- գրել է Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում։
Ապրիլի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։