ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դպրոցում այնքան էլ լավ չէր սովորում, բայց կյանքի տված դժվարին փորձություններն անցավ գերազանց. Գեղամ Մաճկալյանը կդառնար 21 տարեկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեկ տարուց ավելի տևած անորոշությանը վերջ դրեց չարագուշակ հեռախոսազանգը. ԴՆԹ-ն համապատասխանել է, Գեղամին գտել են:

«Գեղամը ժամկետային էր, 2020 թվականի հոկտեմբերի 7-ից իրենից լուր չունեինք, 2021 թվականի հոկտեմբերի 27-ին ասացին, որ զոհվել է: Մեզ դեռ պատերազմի սկզբի օրերին ասել էին, որ իրենց զոհված են տեսել, բայց մինչև վերջ հույս ունեինք»,- 1or.am-ի հետ զրույցում պատմում է հերոսի եղբայրը՝ Արգիշտին:

No description available.

Եղբայրներն արտաքնապես բավականին նման են միմյանց, անծանոթ աչքը նույնիսկ կարող էր չտարբերել նրանց.

«Մեր թաղի ամենաաշխատասեր երեխաներն էին երկու եղբայր: Իմ հիշողության մեջ Գեղամը պոնչո-պոնչո, անընդհատ փնտրտուքների մեջ փոքրիկ տղա է, որ ամեն կերպ ուզում է թեթևացնել ընտանիքի հոգսը: Մի օր իմացանք բանակ է գնացել, չէինք հավատում, որ արդեն այդքան մեծացել է, մի օր էլ իմացանք՝ արդեն հերոս է»,- պատմում է հարևաններից մեկը:

No description available.

Գեղամ Մաճկալյանը ծնունդով Նոյեմբերյանից էր:

«Հարցին, թե ինչպիսին էր Գեղամը, ես կարող եմ պատասխանել միայն գերադրական աստիճանի ամենա բառով. ամենաուշադիր, ամենախելացի, ամենապատասխանատու, ամենադրական, ամենակատակասեր, ամենաընկերասեր... Գեղամը դպրոցում այնքան էլ լավ չէր սովորում,բայց կյանքի տված դժվարին փորձությունները անցավ գերազանց: Միշտ ասում էր՝ -Սերինե՛, հենց եկա բանակից սաղ ուրիշ ձև տի ըլիլ, սաղ պետք ա սկսվի զրոյից: Եթե այդ օրը խոսելու թեմա չէինք ունենում, մեր հիմնական խոսելու թեման նրա հարսանիքն էր։ Ամեն օր մի աղջկա նկար էր ուղարկում, ասում՝ լա տես սիրուն ա՞, մեր տանը որպես հարս ո՞նց կլի։ Գեղամի շնորհիվ մեր կոնֆետը երբեք չէր պակասում։ Դասի ժամանակ նամակ էր գալիս, բացում էի, գրած էր. «Սերու՛կ, իջի ներքև, շորերս կեղտոտ ա, թե չէ ես կբերեի», ուրիշ ի՞նչ է պետք մարդուն ուրախ լինելու համար։ Ընդամենը ուշադրություն ու նա հենց այդ ուշադիր մարդն էր»,- պատմում է Գեղամի քույրը՝ Սերինե Գիշյանը:

No description available.

Դասընկերների հիշողություններում էլ Գեղամը միայն դրական է մնացել. 

«Մեր Վերջին զանգի օրը մոտեցավ՝ Արփի ջեն զհե ո՞նց կլի մենք իրար հետ նկար չունինք (իր խաղաղ հայացքով նայելով ինձ), ասացի՝ չունինք էսա կունենանք: Ու չնայած, որ էլ ոչ ոքի չէր նկարում լուսանկարիչը, Գեղամին չմերժեց և մենք ունեցանք մեր միակ և ցավոք վերջին նկարը: Ինքը ֆիզիկայից շատ ուժեղ էր, շարժիչներ էր սարքում տարբեր բաներից ու բերում էր դասի՝ ավտոմեքենաների, նավակների վրա տեղադրած: Փայտի փորագրություն էլ էր սիրում, ու շատ լավ էր ստացվում իր մոտ: Միշտ զարմանում էինք՝ ոնց է խաչքարերի պատկերներ, տարբեր նախշեր փորագրում: Ինքն ընտիր մարդ էր մեծատառով, լավագույն ընկեր, ինչ ուզեինք՝ կտար, երբ ուզեինք՝ կգար, ինչ հարցով դիմեինք՝ խնդիր չունեինք: Շատ խելացի էր, բայց դասերին ուշադրություն շատ չէր դարձնում: Ուսուցչի պատմածով այնպես էր պատմում, զարմանում էր, ասում էր՝ բա որ մի անգամ էլ կարդացած լինեիր...»,- հիշում է Գեղամի դասընկերուհին՝ Արփինե Բեջանյանը:

No description available.

Գեղամը Մաճկալյանը ծառայության էր անցել 2019 թվականին՝ Վայքի զորամասում: Թշնամու դեմ թեժ մարտեր էր մղել Ջրականում: Նոյեմբերյանցի հերոսը երեկ կդառնար 21 տարեկան:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular