ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵթԵ չեք կարող հրաժարվել coca - cola-ից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Եթե Կոկա-կոլայի հասցրած վնասը ձեզ չի վախեցնում այնքան, որ ընդհանրապես հրաժարվեք այս ըմպելիքից, ապա, գոնե տեղյակ եղեք, թե որ դեպքերում է այն առավել վնասակար:

1. Չի կարելի երբեք տաք Կոլա խմել: Բացի այն, որ կորցնում է իր համը և թարմացնող որակը, այլ նաև բարձր ջերմաստիճանում (մոտ 30 աստիճան) այնտեղ պարունակվող ասպարտամ շաքարի փոխարինիչը (E951) վերածվում է ֆորմալդեգիդի և մեթանոլի: Թե առաջինը և թե երկրորդը քաղցկեղածին նյութր են: Այսինքն, այս նյութերը վնասելով օրգանիզմի առողջ բջիջներին՝ դրանք դարձնում են քաղցկեղային: Իսկ որոշակի պայմանների առկայության դեպքում (կոնցերագենի բարձր պարունակություն, օրգանիզմի թուլություն և այլն) կարող է քաղցկեղ զարգանալ:

Картинки по запросу coca - cola-ից

2. Չի կարելի ուտելիս սառը կոլա խմել: Եվ ընդհանրապես սառը ըմպելիքներ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կերակուրի հետ սառը ըմպելիք օգտագործելիս, սնունդը 20 րոպեից հեռանում է ստամոքսից՝ ընդունված մի քանի ժամվա փոխարեն և աղիքներում առաջանում է նեխման պրոցեսներ և մարսողական խնդիրներ: Բացի այդ, նորից սովածություն եք զգում: Որպես հետևանք առաջանում է շատակերություն, գիրություն, աղեստամոքսային տրակտի լարվածություն:

3. Սոված փորին Կոլա խմելը ևս շատ վտանգավոր է: Նախ, ստամոքսի պատերը պաշտպանված չեն և կոլայի վնասակար նյութերն առանց խոչնդոտի հարձակման են ենթարկվում: Երկրորդ, նույն չարագործ ասպարտամը արհեստական շաքարի փոխարինիչ է, այլ ոչ թե շաքար: Այսինքն, համային ընկալիչները արձագանքում են քաղցրին և սկսում են շաքարը մարսելու համար ծծմբական թթու և ֆերմենտներ արտադրել, որոնք ստամոքսում չկան: Կոպիտ ասած, ստամոքսը սկսում է ինքն իրեն մարսել:

4. Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում Coca-Cola օգտագործելը ևս լուրջ հետևանքներ կարող է առաջացնել: Այստեղ ամեն ինչ բացարձակ պարզ է: Արդեն վնասված,  անառողջ և անպաշտպան հյուսվածքների վրա լցվում է հեղուկ, որը քայքայում է եղունգները և կենդանի հյուսվածքները: Ստացվում է, որ ոչ մի դեպքում չի կարելի կոկա կոլա խմել: Լիքը ստամոքսով չի կարելի, սոված չի կարելի: Այո, դա այդպես է: Սակայն, եթե իսկապես չեք կարող հրաժարվել, ապա լավ է խմել զով վիճակում և ուտելուց առնվազն 2-3 ժամ հետո: Այն եղել է վնասակար է, և այդպես էլ մնում է, բայց այս դեպքում գոնե վնասը մի քիչ ավելի պակաս է: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular