ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի շանտաժը ՌԴ-ին կարող է թանկ արժենալ Հայաստանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի տարօրինակ վարքը արցախյան հարցում, ստիպել են նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովին, մի կողմ դնել իրենց հիմնական զբաղմունքը՝ Ուկրաինային, և զբաղվել Արցախում ստեղծված իրավիճակով։

Նախօրեին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն է հայտարարել, թե ռուսները ոչ միայն Փառուխի, այլ նաև Քարագլխի հատվածում են։ Ըստ էության, Հայաստանի գործող իշխանությունները որոշակի շանտաժ արեցին ռուսներին սեփական պարտականությունները կատարելու առումով։ Կարճաժամկետ հեռանկարում, իհարկե, միգուցե կլինեն մարդիկ, ովքեր կարող են ասել, թե այս քաղաքականությունը արդարացված էր։ Սակայն իրականում Ռուսաստանը ընդամենը ստիպված էր կարճատև իրողությունների պայմաններում կատարել իր պայմանները և ընդհուպ մինչև Ադրբեջանի հետ բանակցություններով ապահովել խաղաղապահ զորակազմի տեղակայումը Փառուխի և Քարագլխի հատվածում։ Իհարկե, հետագայում սա լուրջ խնդիրներ կարող է հարուցել Հայաստանի համար, Ռուսաստանը կուլ չի տա այս պահվածքը։

Հայաստանի իշխանությունները փորձում են օգտվել ոչ միայն արցախյան, այլ նաև աշխարհաքաղաքական այլ հարցերում Ռուսաստանի թուլությունից առաջ մղելու Արևմտյան օրակարգը՝ փորձելով ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի արձանագրումից հետո Հայաստան է այցելում ֆրանսիացի համանախագահը, իսկ առաջիկայում սպասվում է նաև ամերիկացի համանախագահի այցը, ինչը նշանակում է, որ Արևմուտքը հստակ սեփական պլաններն է գծել այս տարածաշրջանում և փորձում է դա իրականացնել Հայաստանի գործող իշխանությունների ձեռամբ։ Նիկոլ Փաշինյանը կարող է այս պահին գլուխ գովել, թե կարողացավ ռուսներին ստիպել կատարել իրենց պարտականությունները, սակայն թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ առաջիկայում, գործող վարչախմբին առանձնապես չի հուզում։ Նրանք ապրում են այսօրվա օրով՝ առանց մտածելու, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իրենց քաղաքականությունը։

Արթուր Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular