ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 11)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի միջազգային օր, Կոստա Ռիկա` Ազգային հերոսների օր, Լիբերիա` Աղոթքի օր, Ուգանդա` Ազատության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1958-ծնվել է խորհրդային և ռուսական երգիչ, երգերի հեղինակ, «Բլյուզի լիգա» խմբի առաջատար Նիկոլայ Հարությունովը:

2001- «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործով տեղի ունեցած դատական նիստում ամբաստանյալ Նաիրի Հունանյանի չի ժխտել իր կատարած սպանությունները, սակայն չի ընդունել ահաբեկչության մեղադրանքը: 

2007-  Ռուսաստանի Կովկաս նավահանգստից Փոթի է ժամանել առաջին լաստանավը` իրականացնելով փորձնական նավարկություն: 

2008- ձերբակալվել է ազգայնական գործիչ, նախկին Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը: Շանթ Հարությունյանի մերձավորները պնդել են, որ վերջին տարիներին նա չի զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, բայց ըստ հայաստանյան լրատվամիջոցների, մարտի 1-ին նա ելույթ է ունեցել Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված մարդկանց առջև:

2013 - «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շնորհիվ հայաստանցի երաժշտասերները «Արամ Խաչատրյան» համերգասրահում ունկնդրել են  Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը:

2015-  աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը այցելել է Գյումրի: Քարդաշյանի այցին հատկապես սպասող Քարտաշյանները, որոնց նախնիները Կարսից Գյումրի են գաղթել Հայոց ցեղասպանության ժամանակ, այդպես էլ չեն կարողացել հանդիպել Քարդաշյանին:

2015-մահացել է խորհրդային և ռուսական մեխանիկայի ոլորտի գիտնական, ակադեմիկոս Սամվել Գրիգորյանը:

2016-Մարտակերտում զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են, քանի որ հերոսին հուղակավորել էին 7 օր առաջ առանց գլխի, իսկ հիմա ադրբեջանցիները հանձնել էին նրա գլուխը:  

2018- Խորհրդարանի դահլիճը մի քանի րոպե ամբողջությամբ ծխի մեջ է հայտնվել: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության «ՔՊ» կուսակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ամբիոնից ելույթ ունենալիս անսպասելիորեն գրպանից հանել է գունավոր ծխարձակիչ, վառել այն, ապա կոչ արել բոլորին ապրիլի 13-ին գնալ Ազատության հրապարակ և այնտեղ միասին վառել «ազատության ջահը»:

-«Մերժի՛ր Սերժին» և «Քայլ արա» նախաձեռնության անդամները երեկոյան քայլերթով հասել են Բաղրամյան պողոտա, իսկ մինչ Բաղրամյան պողոտա հասնելը փակել Ամիրյան և Տիգրան Մեծ փողոցները, որտեղ կարճ ժամանակով երթևեկությունը դադարեցվել էր:

2019- Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշումը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

145 մ․թ․ա․– ծնվել է Հռոմեական կայսրության կայսր, Սևերոսների հարստության հիմնադիր Սեպտիմիոս Սևերոսը:

491- Ֆլավիյ Զենոնի մահից հետո Բյուզանդիայի թագավոր է դարձել Անաստասին:

1755-ծնվել է անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնը, որն առաջինն է հայտնաբերել ապենդիցիտի ժամանակ մահվան պատճառ հանդիսացող ապենդիքսի բորբոքումը, իսկ 5 տարի անց նկարագրել է «դողացող ցնցումները», որը հետագայում կոչվել է Պարկինսոնի հիվանդություն:

1814-Նապոլեոն Բոնապարտը հրաժարվել է գահից և աքսորվել Էլբա կղզի:

1822– Հունաստանի Քիոս կղզում թուրքերը իրականացրել են Քիոսյան կոտորածը հույների նկատմամբ, որի հետևանքով սպանվել է մոտ 25 000 մարդ:

1854-վախճանվել է գերմանացի ֆիզիկոս և բժիշկ Կարլ Ադոլֆ ֆոն Բեզեդովը, որը Բեզեդովյան հիվանդությունը նկարագրած բժիշկն է:

1857-ռուսական ցար Ալեքսանդր 2-րդը հաստատել է Ռուսաստանի գերբը՝ երկգլխանի արծիվը:

1868-վերացվել է սյոգունությունը՝ թագավորությունը Ճապոնիայում:

1899-Իսպանիան ԱՄՆ-ին է հանձնելՊուերտո-Ռիկո կղզին:

1909– Իսրայելում՝ Միջերկրական ծովի ափին, հիմնվել է քաղաք, որը հետագայում դարձել է Թել Ավիվը:

1935– սվաստիկայի նշանով դրոշը հաստատվել է որպես Գերմանիայի պետական դրոշ՝ հետագայում դառնալով ֆաշիզմի խորհրդանիշներից մեկը:

1945-ազատագրվել է Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարը:

1951-ծնվել է ամերիկացի ֆանտաստ գրող Ջեյմս Պատրիկ Կելլին:

1953-ծնվել է անգլիացի մաթեմատիկոս, Ֆերմիի թեորեման ապացուցած Էնդրյու Ուայսը:

1961 – Նյու Յորքում տեղի է ունեցել Բոբ Դիլանի առաջին համերգը:

1964-առաջին անգամ ցուցադրվել է Գեորգի Դանելիայի «Ես քայլում եմ Մոսկվայով» գեղարվեստական ֆիլմը:

2002– Վենեսուելայում Ուգո Չավեսի պաշտոնանկության անհաջող փորձ է կատարվել:

2011- Մինսկի մետրոպոլիտենի «Հոկտեմբերյան» կայարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել են 15 և վնասվածք ստացել 400 մարդ: Չնայած մեղավորները ՝ բելոռուսիայի երկու քաղաքացիներ, հայտնաբերվել են և դատապարտվել մահապատժի, բայց ահաբեկչական ակտի կատարման պատճառները մինչև վերջ չեն բացահայտվել:

2019-Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը առավոտյան Լոնդոնում ձերբակալվել է Էկվադորի դեսպանատանը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular