ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուրղինյանը բացատրել է, թե որն է հետխորհրդային երկրների իրական ինքնիշխանությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկրները ոչ թե անկախություն են ձեռք բերել, այլ մտել են Ռուսաստանի նկատմամբ հաճախ թշնամաբար տրամադրված այլ պետությունների ազդեցության գոտի։ Այդ մասին Առաջին ալիքի «Իմանալու իրավունք» հաղորդաշարի եթերում ասել է փիլիսոփա, քաղաքագետ, «Ժամանակի էություն» շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանը։

Քաղաքագետը մատնանշել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկրի այն հատվածները, որոնք պաշտոնապես անկախացել են, անմիջապես դարձել են այլ պետությունների ազդեցության գոտի։ Այսինքն դուրս գալով մեկ կայսերական կազմավորման կազմից նրանք անմիջապես ընկել են այլ պետությունների ու միավորումների ուղեծիր։ Ինչպես մոլորակներն են շարժվում ձգողականության ազդեցությամբ, այնպես էլ պետություններն են շարժվում քաղաքական տարածքում ինչ որ բանից հեռանալով և ինչ որ բանով գրավելով ըստ համաշխարհային ասպարեզում իրենց ունեցած «կշռի», կարծիք է հայտնել Կուրղինյանը։

«Ասում էին. «Դե, լավ, Խորհրդային Միությունը կփլուզվի, կլինեն այս հանրապետությունները…»: Ասում եմ. «Դե, դրանք երշիկի կտորներ չեն, որ կտրեք ափսեի վրա: Ամեն ինչ այդպես չէ: Աշխարհի գոյության բոլորովին այլ օրենքներ կան»,- բացատրել է քաղաքագետը որպես օրինակ բերելով երկնային մեխանիկայի օրենքները։

«Իհարկե, ինչ-որ մեկին թվում էր, որ օրինակ ինքնիշխան Հայաստանը պարզապես Միացյալ Նահանգների հետ միասին կթելադրի աշխարհին, թե ինչպիսին պետք է լինի այն: Բայց սովորաբար նախախորհրդային ​​շրջանում նրան ​​մասնատում էին կամ թուրքերը, կամ պարսիկները, ընդ որում նա նույնիսկ իրականում չէր էլ ընտրում, թե կոնկրետ ով»,- հիշեցրել է քաղաքագետը։

Ըստ Կուրղինյանի կարելի է անկախության քարոզել, բայց փաստն այն է, որ ԽՍՀՄ նախկին հանրապետությունները գտնվում են Չինաստանի, Աֆղանստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերի ոլորտում, և նրանց ճակատագիրը, այսպես թե այնպես, կախված կլինի նրանց ընտրությունից։ Քաղաքագետն ուշադրություն է հրավիրեց մերձբալթյան հանրապետությունների վրա, որոնք արագորեն բաժանվեցին իրենց ինքնիշխանությունից անդամակցելով ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։

 «Ուրեմն ի՞նչ եղավ Ուկրաինայի հետ, հենց որ հարց առաջացավ, որ նա ինքնիշխան է: Հարց առաջացավ ուր գնալ, ում հանձնվել, և ամենևին էլ խոսքն այն մասին չէր, թե ինչպես կարելի է իրականացնել մեծ անկախությունը ռոմանտիկ ավանդույթների ոգով։ Եվ շատ արագ պարզ դարձավ, որ Արևմուտքին պետք է հանձնվել»,- եզրափակել է քաղաքագետը հավելելով, որ Արևմուտքում ևս կան տարբեր ուժային կենտրոններ, որոնց միջև մրցակցություն կա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular