ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի արևելքում կարևոր ճակատամարտի նախապատրաստություններ են ընթանում. Զելենսկի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ չի փորձի կանխատեսել իրադարձությունների զարգացումը Ուկրաինայի արևելքում, որտեղ ռուսական բանակը զորքեր է կենտրոնացնում, սակայն ընդգծել է, որ հավատում է իր երկրի հաղթանակին։

«Մենք տեսնում ենք կարևոր ճակատամարտի նախապատրաստություն Արևելյան Ուկրաինայում։ Չեմ ցանկանում պատասխանատվություն ստանձնել կանխատեսումների համար: Ես կարող եմ պատասխանատվություն կրել պետության պաշտպանության և այն պայքարի համար, որը մենք անընդհատ ցույց ենք տալիս։

Ուստի ուզում եմ ասել՝ այո, զուգահեռաբար արևելքում և հարավում կա զորքերի, տեխնիկայի, զինված մարդկանց կուտակումներ, որոնք պատրաստվում են գրավել մեր տարածքների մեկ այլ հատված։ Դժվար մարտ է լինելու, մենք հավատում ենք մեր պայքարին ու հաղթանակին։ Մենք պատրաստ ենք կռվել և միևնույն ժամանակ փնտրել որոշակի դիվանագիտական ​​ուղիներ, որոնք կարող են կանգնեցնել այս պատերազմը։ Առայժմ մենք խոսում ենք նաև զուգահեռ երկխոսության մասին»,- ասել է Զելենսկին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular