ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանից հաշիվ չուզեցին քվեարկության համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի՝ քվեարկությանը չմասնակցելու հանգամանքը, թերևս կարող էր դառնալ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը։ Այդ մասին նախապես ակնարկել էր նույնիսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հիշեցնենք նախօրեին կայացած քվեարկությանը Հայաստանը չէր մասնակցել, ինչպես և մի քանի այլ երկրներ։ Փոխարենը 93 կողմ, 24 դեմ և 58 ձեռնպահ ձայներով Ռուսաստանի անդամակցությունը դադարեցրել էին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Մոսկվայում էր։ Ո՛չ ընդլայնված հանդիպումից կայացած մտքերի փոխանակությանը, ո՛չ էլ դրան հետևած մամուլի ասուլիսում, այդ թեմային ընդհանրապես չանդրադարձան։ Ըստ երևույթին սա կարող է վկայել ընդամենը մեկ փաստի մասին՝ Ռուսաստանն ամենևին էլ դեմ չի եղել, որ Հայաստանը չմասնակցի, թեև «Ռոյթերս » գործակալությունը նախապես նշում էր, որ Ռուսաստանի իշխանությունները բացի դեմից ցանկացած այլ քվեարկություն դիտարկելու են որպես թշնամական ակտ, Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ պահպանող մի քանի պետություններ ընդհանրապես հրաժարվել էին, կամ նույնիսկ կողմ էին քվեարկել։

Ստեղծված պայմաններում, երբ միջազգային հանրության մի զգալի հատվածը դեմ է Ռուսաստանին, այդ երկրին պետք է նաև բուֆերային հարեւաններ, որոնք կարողանան անհրաժեշտության դեպքում ֆինանսական, տնտեսական և քաղաքական աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին, ապահովել կապը Արևմուտքի հետ։ Հայաստանը հաշվի առնելով մեր երկիր ժամանած բազմաթիվ ռուսների, գործարարների, IT-ի ոլորտի մասնագետների, իսկապես ունի այդ հնարավորությունները վերածվելու բուֆերի Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ 4 անգամ ռուսամետ դիրքորոշում ցուցադրելու Հայաստանի քայլը, այդքան էլ ծանր չի ընկալվում ռուսների կողմից։ Անհնար կլիներ առանց այդ երկրի իշխանությունների հետ նախապես համաձայնեցնելով որևէ այլ քայլ իրականացնել և որքան էլ փորձեն հակառակը պնդել, ըստ էության Լվրովի խոսքում երեկ այդ հանգամանքի բացակայությունը ապացուցում է մեր պնդման ճշմարտացիությունը։

Կարո Ամիրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular