ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ …երաժշտական գործիք տուբա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տուբան փողային գործիքների շարքում ամենաերիտասարդ երաժշտական ​​գործիքն է և ամենացածր վարկանիշ ունեցողն իր նմանների մեջ: Նոր գործիքը ստեղծվել է Գերմանիայում  արհեստավորներ  Վիպրիխտի և  Մորիցի կողմից: Առաջին տուբան պատրաստվել է 1835 թվականին Մորիցի երաժշտական ​​գործիքների արհեստանոցում: Այնուամենայնիվ գործիքի փականային մեխանիզմը սխալ է եղել, և արդյունքում գործիքի տեմբրը սկզբում եղել է կոպիտ, կտրուկ և տգեղ: Առաջին տուբաները օգտագործվել են միայն «զբոսայգիական» և ռազմական նվագախմբերում: Գործիքը Ֆրանսիայում հայտնվելուց հետո նվագարանների մեկ այլ մեծ վարպետ՝ Ադոլֆ Սաքսը կատարելագործվել է այն դարձնելով նրան այնպիսին, ինչպիսին է հիմա նա: Այդ նորարաությունը գործիքին նվագախմբային իսկական կյանք է պարգևել: Ընտրելով ճշգրիտ մասշտաբի գործակիցներ և ճիշտ հաշվարկելով հնչող սյունակի պահանջվող երկարությունը, վարպետը տուբային տվել է  հոյակապ հնչեղության: Տուբան դարձել է այն վերջին գործիքը, որով վերջնականապես ձևավորվել է դասական սիմֆոնիկ նվագախմբի կազմը: Տուբայի նախորդը եղել է հնագույն օֆիկլեիդը, որն էլ իր հերթին հիմնական բաս նվագարանի՝ սերպենտայի հաջորդն է: Որպես սիմֆոնիկ նվագախմբի մաս, տուբան առաջին անգամ հայտնվել է 1843 թվականին Վագների «Թռչող հոլանդացու» առաջնախաղին:

Տուբան տպավորիչ չափերի զանգվածեղ գործիք է: Նրա պղնձե խողովակի երկարությունը հասնում է 6 մետրի, ինչը 2 անգամ ավելի է, քան տենորային տրոմբոնի խողովակինը: Գործիքը նախատեսված է ցածր հնչեղության համար: Տուբան ունի 4 փական: Եթե ​​առաջին երեքը իջեցնում են ձայնի բարձրությունը, ապա չորրորդ փականը իջեցնում է ռեգիստրը: Վերջին, 4-րդ փականը կոչվում է քառորդ փական, այն սեղմվում է կատարողի փոքր մատով, և օգտագործվում է բավականին հազվադեպ: Որոշ գործիքներ ունեն նաև հինգերորդ փական, որն օգտագործվում է ձայնի բարձրությունը շտկելու համար: Հայտնի է, որ տուբան իր 5-րդ փականը ստացել է 1880 թվականին:

Տուբա նվագելիս օդի սպառումը շատ մեծ է: Երբեմն տուբաիստը ստիպված է շունչ առնել գրեթե յուրաքանչյուր ձայնից հետո: Տուբա նվագելը պահանջում է անընդհատ լիարժեք մարզում: Տուբիստները մեծապես շեշտը դնում են պատշաճ շնչառության վրա և կատարում են տարբեր վարժություններ թոքերը զարգացնելու համար: Նվագի ընթացքում տուբան պահում են առջևում, փողաբերանը բարձրացրած: Իր մեծ չափսերի շնորհիվ այդ գործիքը համարվում է քիչ շարժուն, անհարմար: Բացի դա նրա տեխնիկական հնարավորություններն էլ են ավելի վատ, քան փողային մյուս գործիքներինը: Չնայած այդ բոլոր դժվարություններին տուբան նվագախմբում կարևոր գործիք է  հաշվի առնելով դրա ցածր ռեգիստրը: Նա սովորաբար խաղում է բասի դեր:

Տուբան ներկայումս միայն սիմֆոնիկ և փողային նվագախմբի գործիք է: Սիմֆոնիկ նվագախումբը սովորաբար օգտագործում է մեկ տուբա, փողային նվագախմբում կարելի է լինել երկու տուբա, այն նաև երբեմն օգտագործվում է ջազ և փոփ նվագախմբերում: Տուբան բավականին բարդ երաժշտական ​​գործիք է, որը նվագելու համար պահանջում է իրական հմտություն և զգալի փորձ: Աչքի ընկած տուբաիստների թվում են ամերիկացի Առնոլդ Ջեյքոբսը, դասական երաժշտության վարպետ Ուիլյամ Բելը, ռուս երաժիշտ, կոմպոզիտոր, դիրիժոր Վլադիսլավ Բլաժևիչը, ջազի և դասական երաժշտության ականավոր կատարող, երաժշտական ​​դպրոցի պրոֆեսոր Ջոն Ֆլետչերը և այլոք:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular