ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան փորձում է ցույց տալ, որ պահում է ձեռքը զարկերակի վրա. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Մոսկվայում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները շուտափույթ կմեկնարկեն և հավելել, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին:

Հանդիպումից ունեցած ակնկալիքների շուրջ 1or.am-ը լսել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքը.

«Իմ կարծիքով՝ այցն առաջին հերթին նպատակ ուներ ներկայացնելու ռուսական կողմին այն բանակցությունների ընթացքը, որոնք տեղի են ունենում Եվրամիության միջնորդությամբ: Մոսկվան փորձում է ցույց տալ, որ պահում է ձեռքը զարկերակի վրա և, չնայած հիմա ավելի շատ զբաղված է ուկրաինական ճգնաժամով, բայց շարունակում է հետևել նաև մեր տարածաշրջանում ընթացող գործընթացներին:

Կարծում եմ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև վերջին շրջանում Հայաստանի քվեարկությունները միջազգային տարբեր ատյաններում: Եթե հիշում եք, մարտի 4-ին տեղի ունեցավ հեռախոսազանգ Լավրովի և Միրզոյանի միջև, որի ընթացքում գլխավոր շեշտադրումն այն էր, որ Ռուսաստանն ու Հայաստանը պետք է փորձեն կոորդինացնել ջանքերը միջազգային ատյաններում քվեարկությունների ժամանակ»: 

Քաղաքագետի խոսքով՝ այս փուլում դժվար է ինչ-որ գլոբալ եզրահանգումներ անել նմանատիպ հանդիպումներից հետո.

«Ես ավելի լուրջ ակնկալիքներ չունեմ այդ հանդիպումից և, առհասարակ, այս պահին չարժե լուրջ փոփոխություններ ակնկալել տարածաշրջանում, քանի դեռ շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը: Դրա ավարտից հետո արդեն ավելի պարզ կդառնա այն կոնֆիգուրացիան, որը գոյություն ունի նաև մեր տարածաշրջանում, կտեսնենք  արդյոք հնարավո՞ր է, որ վերջին փուլում Եվրամիության այս ակտիվությունը շարունակվի նաև այն ժամանակ, երբ Ռուսաստանն արդեն լիովին կակտիվանա մեր տարածաշրջանում»: 

Մարիամ Նալբանդյան                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular