ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դրսում՝ փիսիկ, ներսում՝ առյուծ․ Փաշինյանը կրկին մոլորեցնում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վաղուց հայտնի է որպես տաղանդավոր մանիպուլյատոր։ Նախօրեին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի տարածած հայտարարության մեջ որևէ բառ չկար ո՛չ արցախահայության իրավունքների, կյանքի, անվտանգության մասին, ո՛չ էլ առավել ևս Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Փոխարենը երեկ կառավարության նիստում Փաշինյանը բոցաշունչ մի ելույթ է ունեցել՝ հայտարարելով, թե իրենց համար էական նշանակություն ունեն այդ կարևորագույն հարցերը։ Իհարկե, նա ինքն էլ հասկանում է, որ անհնար է երկար թաքցնել իրականությունը, սակայն կրկին խաբում է հանրությանը։

Ըստ էության, Փաշինյանի դուխը չի ներել բոլոր այդ հարցերը բարձրացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, փոխարենը Շառլ Միշելի հետ միասին լեգիտիմացրել է ապշերոնյան բռնապետին և նրա բոլոր ցանկությունները։ Միակ հարցը, որ այստեղ ծագում է, ի՞նչ է իրականում խոստացել Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքագետները նշում են, թե Հայաստանը այդ հանդիպումով շեղվեց նախօրոք հայտարարած սկզբունքներից։ Ամենակարևորը դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացների մասին է։ Մինչ այս հանդիպումը փաշինյանական վարչախումբը միշտ նշում էր, թե հարկավոր է հանձնաժողով ստեղծել, սակայն սահմանային լարվածությունը վերացնելու ու ուժ չկիրառելու զորքերի հետքաշման դեպքում միայն։

Այս բրյուսելյան հանդիպմանը այդ սկզբունքների մասին որևէ քննարկում չի ծավալվել, փոխարենը որոշվել է մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցում երկկողմ հանձնաժողով ստեղծել։ Եվս մեկ այլ շեղում էր սկզբունքներից ԵԱՀԿ Մինսկի խմբի անունը չնշելը։ Իհարկե, գործադիրի նիստում Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե իրենց համար դա ևս էական նշանակություն ունի, սակայն Եվրոպայի խորհրդի հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի անունն ընդհանրապես շեշտված չէ։

Երեկ վերջապես նաև հանդիպման վերաբերյալ տեղեկություն է տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ նշելով, թե իրենք լիովին բավարարված են բոլոր այն դրույթներից որոնց շուրջ քննարկում է ծավալվել Բրյուսելում։ Ըստ էության, հարկ է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը կրկին սպասարկել է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի և ի վնաս Արցախի։ 

Հակոբ Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular