ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գների բարձրացման միտումը դեռեւս կպահպանվի. Էկոնոմիկայի նախարարություն. News.am

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով ազգաբնակչությանը առաջին անհրաժեշտության պարենամթերքով մատակարարման հարցում առաջացել էին որոշակի ռիսկեր, հատկապես Լարսի անցակետի տեւական ժամանակով փակ լինելու եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից հացահատիկային մշակաբույսերի արտահանման արգելքով պայմանավորված: Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից։

Նախարարությունից տեղեկացնում են, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրաշրջանառությունը դադարել է, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ առեւտրաշրջանառությունը շարունակվում է, սակայն դրանց տեմպերը դանդաղել են եղանակային պայմաններով պայմանավորված Լարսի անցակետի փակման պատճառով առաջացած բեռնատարների կուտակումներով, ինչպես նաեւ ՌԴ արտարժույթի կտրուկ արժեզրկման պատճառով մատակարարների կողմից առաջարկվող գների մասով ցուցաբերվող զգուշավորությամբ:

Հարցին, թե Հայաստանը պարենային անվտանգության տեսանկյունից այսօր ի՞նչ վիճակում է եւ հնարավո՞ր է որոշ ապրանքատեսակների դեֆիցիտ առաջանա, նախարարությունից վստահեցնում են՝ կատարվել են համապատասխան վերլուծություններ եւ գնահատվել են հնարավոր դեֆիցիտի ռիսկերը, որոնք արդյունավետ կառավարվել են եւ այսօրվա դրությամբ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մասով դեֆիցիտի առաջացման վտանգ չկա եւ առաջիկայում չի ակնկալվում: ՌԴ-ից ԵԱՏՄ անդամ երկրներ հացահատիկային մշակաբույսերի արտահանումների սահմանափակման խնդիրը Հայաստանի համար վերացվել է: Գյուղատնտեսական մթերքի, սննդամթերքի եւ սննդամթերքի արտադրության համար օգտագործվող հումքի առանձին տեսակների համար 6 ամիս ժամկետով սահմանվել են երրորդ երկրներից ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափեր: «Չնայած դրան գների բարձրացման միտումը դեռեւս կպահպանվի, հատկապես այն ապրանքախմբերի մասով, որոնք ներմուծվում են երրորդ երկրներից»,–նշված է նախարարության պատասխանում:

Տնտեսական քաղաքականություն իրականացնող գերատեսչություն ի՞նչ քայլեր է ձեռնարկում թանկացման տեմպեր մեղմելու համար։ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը, որի շրջանակներում սուբսիդավորվելու կամ փոխհատուցվելու է պարարտանյութի վաճառքի գնի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով մեկ պարկ պարարտանյութի հաշվով 9000 ՀՀ դրամը։

Բեռնափոխադրումների ոլորտում խնդիրների նվազեցնելու նպատակով ՌԴ-ից Հայաստան միակ գործող ցամաքային ուղուն այլընտրանքային` լաստանավով տեղափոխման ծախսերի ամբողջական փոխհատուցում՝ իրականացնելով լաստանավի վարձակալում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular