ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ փոխվարչապետը վստահ է, որ բոլոր ոչ բարեկամ երկրները կհամաձայնեն գազի դիմաց վճարել ռուբլիով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ հիմա դժվար է ասել, թե  կոնկրետ որ պետությունը կանցնի ռուսական գազի համար ռուբլիով վճարելուն, բայց հռետորաբանության փոփոխությունը տեսանելի է: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Նովակը լրագրողներին ասել է, թե վստահություն կա, որ բոլոր ոչ բարեկամ երկրները կանցնեն նոր մեխանիզմին:

Անդրադառնալով հարցին, թե քանի երկիր է արդեն համաձայնվել գազի դիմաց ռուբլիով վճարելուն՝ փոխվարչապետն ասել է, որ հիմա դեռ վաղ է այդ մասին խոսելու համար:

«Ըստ նախագահի հրամանագրի՝ հրամանը պետք է հրապարակվի 10 օրվա ընթացքում։ Երկրորդ՝ ապրիլին մատակարարված գազի դիմաց վճարումները այլ կերպ են արվում: Հիմնականում դրանք վճարվում են մայիսին: Հետևաբար, մենք հստակ կիմանանք արդեն մայիսին, թե ինչպե՞ս և ո՞ր երկրների կողմից դա կիրականացվի: Վստահ եմ, որ բոլորը կվճարեն այս մեխանիզմով»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular