Բելառուսը հատուկ գործողություն է անցկացրել Ուկրաինայի տարածքում. Լուկաշենկո
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի Անվտանգության խորհրդի նիստում խոսել է Բելառուսի կողմից Ուկրաինայում իր քաղաքացիներին ազատ արձակելու հատուկ գործողության մասին, հայտնում է Բելտա-ն։
«Բանն այն աստիճանի հասավ, որ այնտեղ սկսեցին բռնել մեր մարդկանց, առաջին հերթին՝ այն ժամանակ այնտեղ հայտնված մեքենաների վարորդներին։ Նրանք առգրավվեցին մեր մեկուկես հազար վագոն, խլեցին մեր մեքենաները և մինչև հարյուր, իմ կարծիքով, մեր տղաներին, ովքեր վարում էին այս վագոնները։ Ես զգուշացրել եմ ուկրաինացիներին, որ մեզ ստիպելու են հատուկ օպերացիա անցկացնել այդ մարդկանց ազատելու համար։ Մենք նման հատուկ գործողություն իրականացրեցինք և ազատ արձակեցինք մեր բոլոր մարդկանց»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը չի մանրամասնել, սակայն երկրի Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելին հանձնարարել է պետական պարգեւների հանձնել բոլորին, ովքեր ներգրավված են եղել այս գործողության մեջ։