ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զգուշացում Փաշինյանին Արցախից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի Ազգային ժողովը նախօրեին չափազանց կարևոր արտահերթ նիստ է գումարել, հայտարարությամբ դիմել Հայաստանի իշխանություններին, որպեսզի հանկարծ թույլ չտան Բրյուսելում կայանալիք Ալիևի հետ հանդիպմանը հակահայկական գործողություններ։ Երեկ էլ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, մեկնաբանելով արցախյան հիմնախնդրի առջև ծառացած խնդիրները, հայտարարել է, թե Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ չի կարծում, թե Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ կստորագրվի։

- Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա անհնարին է, սա գիտակցում են և՛ Հայաստանի Հանրապետության մեր գործընկերները, և՛ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող համանախագահ երկրների։ Մենք օգտագործում ենք միջխորհրդարանական և դիվանագիտական բոլոր հնարավորությունները և պարբերաբար տեղյակ ենք պահում այն լուծումների մասին, որոնք Արցախում տեղի են ունենում, իսկ դրանք ուղղակի և ամեն անգամ փաստում են այն հայտնի ճշմարտությունը, որ այս հիմնախնդիրն ունի մեկ լուծում և պետք է տեղի ունենա ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքի հիման վրա,- ասել է Արթուր Թովմասյանը։

Բնականաբար կեղծ կլինի այն պնդումը, թե Արցախի իշխանությունները չեն հասկանում, թե ինչ վտանգների առջև են կանգնած։ Ընդհակառակը նրանք հրաշալի գիտակցում են, թե ո՞ւր կարող է տանել Հայաստանը իշխանությունների ապիկար և դավաճանական գործողությունները և փորձում են այսպիսի հայտարարություններով կանխել վտանգավոր զարգացումները։

- Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և պիտի լինի մեր ժողովրդի անվտանգության թիվ մեկ երաշխավորը, մենք միասին պետք է մեր ուրույն տեղը գտնենք սրընթաց փոփոխվող աշխարհակարգում և այդ համատեքստում շատ կարևոր է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռակողմ միասնությունը,- նշել է Արթուր Թովմասյանը։

Ըստ էության, Արցախի իշխանությունները մնացել են միայն բացառապես Հայաստանի հանրության անվտանգության երաշխիքների հույսին, և այս հայտարարությունը, ոչ այլ ինչ է, քան ընդամենը հոգու ճիչ, որպեսզի Հայաստանն ու Սփյուռքը կարողանան տեր կանգնել Արցախին, այլապես փաշինյանական իշխանությունը ցանկանում է ամեն ինչ անել որպեսզի վնասի Արցախի շահերին։

Վահե Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular