ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ հանրությունը դեմ է Փաշինյանին․ իշխանությունը մտահոգվել է հանրահավաքից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հանրահավաքը լրջորեն մտահոգել է իշխանական կառույցին։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախումբը հստակորեն հասկանում է, որ սեփական ոտքի տակից հողը գնում է։ Ըստ էության, թե՛ Հայաստանի ներսում ընդդիմադիր ուժերի համախմբումն ու իրական զարգացումը, ինչպես նաև Ռուսաստանից եկող դրական ազդակները, ընդդիմությանը հույս են տվել, որ կարող են իշխանափոխություն իրականացնել։ Մինչև ռուս-ուկրաինական պատերազմը շատերը իշխանական քարոզչամեքենայից նշում էին, թե Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի սրտի վարչապետն է և հենց նա է առավել ռուսամետը, քան ցանկացած այլ ընդդիմադիր ուժ։

Ըստ էության, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը հաստատեց, որ այս պնդումը ոչ միայն հեռու է իրականությունից, այլ նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գա և դառնա Արևմտյան ուժերի սպասարկուն։ Արցախի հարցում ռուս սահմանապահների թույլ վերահսկողությունը բավականին մեծ հնարավորություններ ստեղծեց փաշինյանական վարչախմբի համար, Արևմուտքին նոր հավատարմության երդումներ տալու, տարբեր միջազգային կառույցներում ձեռնպահ քվեարկելու և Ռուսաստանի հետ իր կապերը խզելու համար։

Նախօրեին կայացած հանրահավաքը իր բազմամարդությամբ անհանգստացրեց ոչ միայն Փաշինյանի սպասարկուներին, այլև՝ բուն իշխանությանը, որն իր բոլոր ուժերը նետել է առաջին գիծ` ընդդիմությանը անվանարկելու, վարկաբեկելու, նրա ձեռնարկած միջոցները նսեմացնելու ուղղությամբ։ Ասել, թե սա կանխատեսելի զարգացում չէր, սուտ կլինի։ Ընդհակառակը Փաշինյանի իշխանությունը ի սկզբանե էլ նախապատրաստվել էր այդպիսի զարգացումների, և նույնիսկ հրահանգ էր իջեցվել, ամեն ինչ անել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմակերպած հանրահավաքի մասնակիցների քանակը նվազ ցույց տալու համար։

Իհարկե, իշխանությունը միգուցե կարող էր էլ ավելի շատ մարդ հավաքել Ազատության հրապարակում, սակայն բացառապես վարչական ռեսուրսի հաշվին։ Ըստ էության, Հայաստանում ստեղծված ներքաղաքական ծանր իրավիճակի պայմաններում այդքան մարդուն Ազատության հրապարակում մեկտեղելը վկայում է, որ հանրության շոշափելի հատվածը դեմ է Արցախը հանձնելու փաշինյանական իշխանության գործողություններին և ամեն ինչ անելու է դրա դեմն առնելու համար։

Լևոն Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular