ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անգլիան փորձում է Անդրկովկասում խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար. փորձագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Regnum.ru–ն գրում է, որ և՛ Մեծ Բրիտանիան, և՛ Թուրքիան, օգտվելով ուկրաինական գործերով Ռուսաստանի զբաղվածությունից, փորձում են նրա համար դժվարություններ ստեղծել Անդրկովկասում։ Այս մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ, Kavkazoved.info կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը:

«Պետք է լինեն բավական ծանրակշիռ փաստարկներ, որոնք խրախուսում են Բաքվին գործել, փաստացի, հակառակ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին, որը ստորագրվել է բոլորովին վերջերս։ Այստեղ զգացվում է, թեև դրա համար ուղղակի ապացույց չկա, նաև Անկարայի ձեռագիրը։ Այստեղ ակնհայտ է նաև Մեծ Բրիտանիայի ձեռագիրը, որը պատմական բոլոր ժամանակաշրջաններում ձգտել է Ռուսաստանի համար ստեղծել, անկախ գաղափարական կոլորիտից, առավելագույն թվով խնդիրներ տարբեր ուղղություններով։ Հատկապես հիմա մեղք է չօգտվել նման իրավիճակից, երբ վստահություն կա, որ Ռուսաստանն ամբողջությամբ կենտրոնացած է ուկրաինական հարցի վրա և ռիսկ չի անի Կովկասում ինչ-որ երկրորդ ճակատ բացել։ Օգտագործելով դա` կարելի է փորձել հնարավորինս հեռուն գնալ՝ մի կողմից ստուգելու Մոսկվայի արձագանքը, մյուս կողմից անվստահություն սերմանելու Ռուսաստանի խաղաղապահ առաքելության արդյունավետության և էֆեկտիվության նկատմամբ հայ հասարակություն որոշակի հատվածների մոտ։ Նման մարտավարություն նախատեսված է եղել Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության հենց սկզբից»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular