ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … գարեջուր Ամստել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Amstel ընկերությունը հիմնադրվել է 1870 թվականին Ամստերդամում։ Այն իր անունը ստացել է Ամստել գետից, որի վրա էլ հիմնադրվել է քաղաքը։ Amstel բառն ինքնին առաջացել է հին հոլանդական Aeme stele բառից, որը կարելի է թարգմանել որպես ջրով հարուստ տարածք։ Գարեջրի գործարանը գտնվում էր հենց գետի ափին, որը շատ հարմար էր, քանի որ մեխանիզմները հովացնելու համար օգտագործվում էր գետի ջուր։ Նոր ձեռնարկության հիմնադիրներն էին երկու գործարարներ՝ դե Պեստերը և վան Մարվիկ Կոյը։ Նրանք որոշել էին, որ Հոլանդիայում բավարական աճող գարեջրի ժողովրդականության հետևանքով կարող են հաջողությամբ կազմակերպել սեփական գարեջրի արտադրություն: Եվ դա չնայած այն բանին, որ այն ժամանակ երկրում գործում էր գրեթե 560 գարեջրի գործարան։ Ճիշտ է, դրանցից միայն մի քանիսն էին արտադրում Բավարական գարեջուր: Բացումից երկու տարի անց գործարանն արդեն արտադրում էր տարեկան 10 հազար հեկտալիտր գարեջուր։ Առաջին տարիներին ըմպելիքը հայտնի էր հիմնականում Ամստերդամի բնակիչներին։ Հիմնադրումից ընդամենը 13 տարի անց Amstel գարեջուրը սկսել է արտահանվել Անգլիա և հոլանդական գաղութներ։ 1892 թվականին արտադրությունն այնքան է ընդլայնվել, որ որոշվել է հիմնել բաժնետիրական ընկերություն։ Դրանից հետո արտադրությունը սկսել է արագ աճել։ 1915 թվականին գործարանը գարեջրի արտադրությունն ավելացել է 20 անգամ։ Առաջին համաշխարհային պատերազմը մեծապես չի ազդել Հոլանդիայի վրա, և, հետևաբար, ընկերությունը համեմատաբար հեշտությամբ է վերապրել պատերազմական դժվար ժամանակները: 1926 թվականին արտահանվող հոլանդական գարեջրի ավելի քան 30%-ը  եղել է Amstel գարեջուրը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ևս շրջանցել է Հոլանդիան, երկրի տարածքում լայնամասշտաբ մարտեր չեն եղել։ Հետևաբար, նույնիսկ պատերազմի ժամանակ Ամստելը շարունակել է զարգանալ։ 1954 թվականին ընկերությունը սկսել է գարեջուր արտադրել Սուրինամում, որն այն ժամանակ հոլանդական գաղութ էր: Այդ ժամանակից ի վեր Amstel գարեջուրը շատ է տարածված Հարավային Ամերիկայում: Վեց տարի անց էլ Կուրակաո կղզում է կառուցվել մեկ այլ գործարան, որը նույնպես նախկին հալանդական գաղութ էր։ Բացի այդ, 1954 թվականին ընկերությունը մտել է Մերձավոր Արևելքի շուկա։ 1963 թվականին գործարաններ են բացվել Հունաստանում և Պուերտո Ռիկոյում։ Ընկերության նման արագ զարգացումը չէր կարող ուշադրություն չգրավել։ 1968 թվականին Heineken-ն ավարտել է Amstel-ի հաջող կլանումը: Երկու ընկերություններն էլ միայն շահել են այդ միաձուլումից, թեև ոչ առանց որոշ կորպորատիվ զիջումների: Օրինակ, 1972 թվականին Ամստերդամի գործարանը փակվել է, և ամբողջ արտադրությունը տեղափոխվել է Զութերվուդ: Ներկայումս Amstel ապրանքանիշը ամենաեկամտաբերներից մեկն է գարեջրերի Heineken ընտանիքում: Դրա արտահանման ծավալը կազմում է տարեկան մոտ 100 հեկտոլիտր։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular