ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առեղծվածային սպանություններ. սարսափ Էջմիածնում. Ժողովուրդ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«ժողովուրդ»-ի տեղեկություններով վեր­ջին մի քանի օրերին Արմավիրի մարզի էջ­միածին քաղաքում առեղծվածային սպանու­թյան եւ ինքնասպանության դեպքերը վախի մթնոլորտ են ստեղծել: Ինչպես արդեն տեղե­կացրել ենք հունիսի 5-ին սպանվել էր էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի բնակիչ, 42-ամյա Համլետ Պատուրյանը: Անհայտ անձը էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում (նախկին պլաստմասայի գործարանի մոտ) կրակոցներ էր արձակել Համլետ Պատուրյանի ուղղությամբ` սպանելով նրան:

Առայժմ, սակայն, այս գործով որեւէ մեկը չի ձերբակալվել: Սպանվածի ծանոթնե­րը հայտնել էին, որ Պատուրյանը Հայաստան էր վերադարձել Վոլգոգրադից: Նա ըմբշա­մարտիկ էր եւ բազմաթիվ բարեգործական աշխատանքներ էր կատարել էջմիածնում: Սպանվածն ամուսնացած էր, խնամքին ու­ներ 2 տղա, 1 աղջիկ: Իր միջոցներով մար­զական կենտրոն էր ստեղծել եւ մեծ օգնու­թյուն էր ցուցաբերել սոցիալապես անապա­հով ընտանիքներին:

Այդ դեպքի հաջորդ օրը էջմիածնում մա­հացած վիճակում հայտնաբերել էին «Երկ­րապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանի վարորդ Արտակ Գրիգորյանի հորը’59-ամյա Վահան Գրիգորյանին: Հարազատները համոզված են, որ նա ինքնասպանություն է գործել, ոչ թե նրան սպանել են: Դեպքից հետո լուրեր շրջանառվեցին, թե Վահան Գրիգորյանին զանգել են ու սպառնացել, որ կսպանեն, ինչից հետո նա գնացել է այդ քայլին:

Էջմիածին քաղաքում այս օրերին տեղե­կություններ են տարածվել, որ ըմբշամար­տիկի սպանությունը եւ գեներալ Մանվել Գրիգորյանի վարորդի հոր առեղծվածային ինքնասպանությունը կապ ունեն միմյանց հետ: Սակայն «ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուների փոխանցմամբ իրավապահներն այս երկու դեպքերը կապող որեւէ հանգա­մանք չեն գտել: Ասել է, թե սպանության եւ ըստ նախնական վարկած ` ինքնասպանու­թյան դեպքերը կապ չունեն միմյանց հետ: Ինչեւէ: Նկատենք, որ Մանվել Գրիգորյանի վարորդ Արտակ Գրիգորյանի հոր` 59-ամյա Վահան Գրիգորյանի մահվան գործով մի շարք հարցեր մնում են օդում կախված:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

- See more at: http://henaran.am/207872.html#sthash.fo7ysXZF.dpuf

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular