ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր աչքի առջև ունենալով վտանգները, պետք է համախմբվենք». Շուշիի քաղաքապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում հրապարակեց հայտարարություն, որով կոչ արեց ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ։

168.am-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն անդրադառնալով Արցախի ԱԺ հայտարարությանը և առհասարակ համազգային համախմբմանը, նշեց, որ վաղուց էր պետք համախմբվել, սակայն այսօր էլ ուշ չէ, քանի որ ցանկացած ճանապարհով պետք է չեզոքացվի Արցախին սպառնացող վտանգը։

«Երեկ այդ հանրահավաքին մասնակցում էի, գուցե պետք է հանրահավաքներից սկսենք ու համախմբվենք։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Կառավարության վերջին նիստում, ինձ մոտ շատ մտահոգություններ առաջացրեց, քանի որ 2020 թվականի պատերազմից առ այսօր նա երբեք նման կերպ չէր խոսել։ Հետևաբար՝ մեր աչքի առջև ունենալով վտանգները, պետք է համախմբվենք»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։

Արդյո՞ք «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություններ սկսելուց առաջ հայկական կողմը չպետք է բարձրացնի Արցախի տարածքների դեօկուպացիայի հարցը։

Արծվիկ Սարգսյանը պատասխանեց, որ առհասարակ այդ հարցը վերջին շրջանում հայկական կողմից չի բարձրացվում, և խիստ կասկածում է, որ նրանք կբարձրացնեն։

Ըստ նրա, երբ խոսում են խաղաղությունից, այնպես չէ, որ թուրքը դա ուզում է, քանի որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը մշտապես խախտում է։ Սկզբում Թաղավարդն էր, Խծաբերդը, հետո Փառուխն ու Քարագլուխը։

«Վախենամ, որ այսօր կայանալիք հանդիպմանը թշնամին առաջ կքաշի իր նախապայմանները, և դրանք կբավարարվեն»,- հավելեց Արծվիկ Սարգսյանը։

Ի դեպ, Ադրբեջանն արցախյան ցեղատեսակի ձիերին աճուրդով վաճառքի է հանել, մեր զրուցակիցը պատմեց, որ այդ ձիերը թշնամին տարել է Շոշ գյուղի հարակից հատվածից, որտեղ ձիաբուծարան կար։

«Իրենց տարած ձիերից մի քանիսը վերադարձել են, նույնիսկ կենդանիները դրանց հետ չեն կարողանում ապրել»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular