ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքի կողմից ՌԴ-ին հայտարարված տնտեսական պատերազմը նաև նոր հնարավորություններ է ստեղծում. ՌԴ դեսպան Կոպիրկին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական պատերազմի սանձազերծման հետևանքով ստեղծված իրավիճակը, իր բոլոր դժվարություններով հանդերձ, նաև նոր հնարավորություններ է ստեղծում եվրասիական ինտեգրման մասնակից պետությունների համար, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «ԵԱՏՄ հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղան-քննարկման շրջանակում հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը միշտ դեմ է հանդես եկել և այժմ էլ դեմ է աշխարհում որևէ պետության կամ դաշինքի հեգեմոնիային՝ գերիշխանությանը, սակայն արևմտյան գործընկերները, ի հեճուկս Մոսկվայի բռնած դիրքի, այդպիսի քաղաքական գիծ են այսօր որդեգրել, և արդյունքում ձևավորվել է ներկա իրավիճակը:

«Ոչ միայն տնտեսական, այլև ընդհանուր քաղաքական պատերազմը, որը սանձազերծել է հավաքական Արևմուտքը Ռուսաստանի դեմ, աշխարհում վաղուց հասունացած և գլոբալիզացիայի ու դոլարի գերիշխանության ամերիկյան մոդելին հակընդդեմ գնացող այն փոփոխությունների կատալիզատորն է, որոնք ստեղծում են վաղուց հասունացած նախադրյալներ շատ լուրջ փոփոխությունների համար աշխարհի քաղաքական և տնտեսական ճարտարապետության մեջ: Եվ այս առնչությամբ կուզեի ասել, որ այս ամենը, Ռուսաստանի և մեր գործընկերների համար առաջացած շատ մեծ դժվարություններով հանդերձ, նաև ստեղծում է նոր հնարավորություններ», - նշեց Ռուսաստանի դեսպանը:

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ իր դեմ սահմանված պատժամիջոցները լուրջ հարված են հասցնելու նաև եվրասիական տարածության դաշնակից պետություններին, և Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունը իրականացվելու է նաև Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների նկատմամբ: Բայց Ռուսաստանը հույս ունի, որ եվրասիական գործընկերների շահերի ընդհանրությունը, նրանց տնտեսական փոխկապակցվածությունը կթելադրեն այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է միասին մնալ և միասին զարգանալ: «Մենք ելնում ենք այն համոզմունքից, որ կկարողանանք համատեղ ջանքերով հաղթահարել ներկայիս դժվարությունները և նույնիսկ ավելի ուժեղանալ», - ընդգծեց դեսպանը:

Կոպիրկինը այս համատեքստում շատ խորհրդանշական է համարում այն փաստը, որ Եվրասիական տնտեսական միության հիմնադրումը և գործարկումը, ըստ էության, համընկել է Ռուսաստանի դեմ արևմտյան առաջին պատժամիջոցների կիրառման հետ 2014 թվականին: Ավելի ուշ սկսվեց կորոնավիրուսի համավարակը իր բոլոր տնտեսական և այլ բնույթի բացասական ազդեցություններով, բայց չնայած բոլոր այն դժվարություններին, որոնց առերեսվեց ամբողջ աշխարհը, ասում է դեսպան Կոպիրկինը, ԵԱՏՄ-ն շարունակել է զարգանալ և ցույց է տվել միության արդյունավետությունը, նրա պահանջված լինելը և ցույց է տվել տնտեսական աճի ցուցանիշներ:

«Ներկայիս պատժամիջոցներն, իհարկե, իրենց ծավալներով աննախադեպ են, բայց դա միաժամանակ նաև լավ խթան է առաջ շարժվելու, այդ թվում՝ սեփական արտադրանքը ավելացնելու համար: Ես նաև կարծում եմ, որ ներկա իրավիճակը պետք է խթանի մեզ արագացնելու Եվրասիական տնտեսական միության սերտաճումը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ եվրասիական մեծ գործընկերության ոգով, ինչի մասին խոսել է նախագահ Վլադիմիր Պուտինը», - ասում է Ռուսաստանի դեսպանը:

Ըստ ռուս դիվանագետի՝ այդ երկու խոշոր նախագծերի միջև ինտեգրացիոն փոխգործակցության կարևոր ուղղություններից պետք է լինեն անդամ պետությունների ազգային արժույթների գործածման ընդլայնումը, ներմուծվող ապրանքների փոխարինումը տեղական արտադրանքով, այդ թվում այն մասնաճյուղերում, որտեղ նկատվում է գիտատեխնիկական առաջընթաց:

«Այդ առումով հատուկ արդիականություն է ստանում արդյունաբերական փոխգործակցությունը մեր պետությունների միջև: Ինչպես փորձագետներն են կարծում՝ այս հարցում անհրաժեշտ է մակրոտնտեսական կարգավորումների կիրառումը կառավարությունների կողմից, ինչը թույլ կտա օպերատիվորեն արձագանքել ի հայտ եկող մարտահրավերներին և սպառնալիքներին», - հավելեց Սերգեյ Կոպիրկինը:

«ԵԱՏՄ հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղանը կազմակերպել էին «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը: Քննարկմանը մասնակցում էին եվրասիական այլ գործընկեր պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ԵԱՏՄ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, հայաստանցի և ռուսաստանցի հեղինակավոր փորձագետներ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular