ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ էր ամուսինը դաժանաբար սպանել 27-ամյա կնոջը ու դին թաքցրել. Մանրամասներ աղմկահարույց սպանությունից

ԻՐԱՎՈՒՆՔ

Հունվարի 13-ին Երևանի մի բնակիչ ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվել, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ին իր ընկերուհին՝ 1990 թ. ծնված Ք. Ա.-ն, Բագրատունյաց փողոցից նստել է անհայտ տաքսի ավտոմեքենա և այլևս տուն չի վերադարձել: 

Հունվարի 17-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն կասկածանքով բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Գարեգին Եղիազարյանը, որը հայտնել է 27-ամյա կնոջ դիակի գտնվելու վայրը:
Դին հայտնաբերվել է Արարատի մարզի Երասխավան գյուղի օղակաձև խաչմերուկից Եղեգնաձոր տանող ճանապարհի 5-րդ կմ-ի 300 մ հատվածի մայրուղու մայթեզրին գտնվող ձորակում:

Դիակի տեղը ցույց տալուց հետո Գարեգին Եղիազարյանը` նույն ինքը հիշյալ տաքսի ավտոմեքենայի վարորդը, խոստովանել է, որ դեկտեմբերի 27-ին ինքն է իր ավտոմեքենայում խեղդամահ արել Ք. Ա.-ին, որից հետո դիակը նետել է նշված վայրը:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպանությունը կատարվել է 540 հազար դրամ գումարի պարտքը Ք. Ա.-ին չվերադարձնելու նպատակով:
Գարեգին Եղիազարյանը ձերբակալված է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular