Վաշինգտոնը Կիևին կուղարկի մինչև 100 մլն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Կիեւին տրամադրել լրացուցիչ ռազմական օգնություն մինչեւ 100 միլիոն դոլարի չափով, այն կներառի հակատանկային համակարգեր: Այդ մասին ասված է արիլի 5-ին Սպիտակ տան մամուլի ծառայության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի պետքատուղար Էնթոնի Բլինկենի կողմից տարածված հայտարարություններում։
Ինչպես հայտնել են Սպիտակ տանը, Բայդենն «ԱՄՆ-ի պետքարտուղարին տրամադրել է լիազորություններ (…) իրականացնելու մինչեւ 100 միլիոն դոլար ընդհանուր գումարի պաշտպանական արտադրանքի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ծառայությունների, զինվորական պատրաստության եւ վարժեցման տրամադրում Ուկրաինայի օգնության նպատակով»:
Բլինկենի հայտարարության մեջ ճշտվում է, որ ինքը կարգադրել է հիշալ օգնությունը տրամադրել «լրացուցիչ հակատանկային համակարգերի հարցում Ուկրաինայի շտապ պահանջների բավարարման համար»: ԱՄՆ-ի պետքարտուղարը նշվել է, որ սա 2021 թվականի օգոստոսից արդեն վեցերորդ անգամ է, որ Պենտագոնի պահեստներից զինամթեք կամ տեխնիկա են առանձնացնում Կիեւի համար: Բլինկենը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները «կշարունակեն օգնությոն տրամադրել անվտանգության ոլորտում՝ Ուկրաինայի պաշտպանության ամրապնդման նպատակով»,- ինչպես նաեւ ցույց կտան տնտեսական եւ հումանիտար օգնություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: