ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախյան նոր շարժում»․ Փաշինյանի անգործությունը հարկադրում է գործել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արցախում և Հայաստանում նոր շարժում է ձևավորվում, որի նպատակն է պաշտպանելու Արցախը ադրբեջանական ոտնձգություններից և փաշինյանական վարչախմբի դավաճանական քաղաքականությունից։ Մեր տեղեկություններով, Արցախի շուրջ Փաշինյանի անհասկանալի վարքը, նաև վերջին շրջանում սրված իրադրությունը լուրջ դժգոհություններ են առաջացրել Արցախի՝ սահմանամերձ դարձած գյուղերում և բնակավայրերում։ Արցախցիները գիտակցում են, որ գոյութենական խնդրի առջև են կանգնած, իսկ Նիկոլ Փաշինյանը, փաստացի, ձեռքերը լվացել է Ստեփանակերտից։
 
Արցախի ռազմաքաղաքական էլիտան որոշ ժամանակ առաջ նախագահ Արայիկ Հարությունյանին հորդորել էր գնալ Փաշինյանի մոտ, անվտանգության հստակ երաշխիքներ պահանջել, որպեսզի ստորագրված եռակողմ համաձայնագրերի պայմաններում կարողանան դիմագրավել թշնամուն, կամ չեզոքացնեն Արցախի գլխին կանգնած վտանգը։ Փաշինյանի հետ խոսակցությունը չստացվելու դեպքում Հարությունյանին առաջարկել էին մեկնել Մոսկվա, ռուսական շրջանակներից անվտանգության երաշխիքներ ստանալու համար։ Անցած շաբաթ Արայիկ Հարությունյանն իսկապես ժամանել էր Երևան, հանդիպել Նիկոլ Փաշինյանին։
 
Ըստ երևույթին, խոսակցությունը չի ստացվել, կամ էլ վարչախմբի ղեկավարը Արցախի նախագահին ասել է, թե մտադիր չէ դառնալ անվտանգության երաշխավոր։ Արցախ վերադառնալու փոխարեն Արայիկ Հարությունյանը մեկնել էր Մոսկվա, հանդիպումներ ունեցել։ Ինքը՝ Հարությունյանն էլ հասկացել է, որ Փաշինյանը հանձնում է Արցախը և մտադիր չէ հարցնել արցախցիների կարծիքը։ Իսկ Արցախի քաղաքական էլիտան, հատկապես ընդդիմադիր հատվածը մտադիր է նոր շարժում նախաձեռնել։ Մեր տեղեկություններով, երեկվա հանրահավաքին զգալի թվով արցախցիներ են մասնակցել։ 88-ի շարժման օրինակով այդ շարժումը կարող է մեծ ալիք հավաքել, մաքրել Հայաստանի ապիկար կառավարիչներին և Հայաստանն ու Արցախը դնել անվտանգ ռելսերի վրա։
 
Սարգիս Հայրապետյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular