ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամբողջովին բնական և առանց շաքարի. ինչպես է պատրաստվում հայկական Շարոց սնիկերսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

mir24.tv–ն գրում է, որ Հայաստանի ազգային դելիկատեսները հայտնվում են ԵԱՏՄ երկրների դարակներում: Հատկապես հայտնի է Շարոցը։ Այն պատրաստվում է հիմնականում աշնանը, երբ հասունանում է խաղողը։ Սակայն փորձառու արտահանողներն ու տնային տնտեսուհիները այն ձմռան համար մթերում են, որպեսզի արտադրությունը չդադարի։

Այդ հայկական սնիկերսը տեղացիները Շարոց են անվանում։ Նրբեղենի հայրենիքը Աշտարակ քաղաքն է։ Այնտեղ այն պատրաստվում է գրեթե յուրաքանչյուր տանը։ Տանտիրուհու կողմից լավ չորացրած ընկույզները թելվում են։ «Ընկույզները պետք է լինեն սպիտակ, մանրացված և չոր: Ասեղով թելի վրա խնամքով հավաքում ենք, որ իրար ամուր կպչեն»,- ասել է Օշական գյուղի բնակչուհի Լաուրա Թումանյանը։ Դրանից հետո սկսվում է ամենադժվար գործընթացներից մեկը։ Տնային տնտեսուհիները եփում են այսպես կոչված շիրան՝ քաղցր զանգվածը, որի մեջ ընկույզով շարաններն են թաթախում։ Դա տևում է մի քանի ժամ: Օգտագործվում է դոշաբ՝ խաղողի օշարակ, ջուր, ալյուր և այդ ամենը առանց շաքարի: «Դոշաբի մեջ ջուր ենք լցնում 1-ից 3 հարաբերակցությամբ ու ամեն ինչ վերածում ենք միատարր զանգվածի։ Դրանից հետո այն պետք է եփել մարմանդ կրակի վրա և անընդհատ խառնել, այլապես ամեն ինչ կկպչի թավային։ Վերջում դարչին և այլ համեմունքներ ենք ավելացնում՝ ըստ ճաշակի»,- ասել է Օշական գյուղի բնակիչ Վերա Զաքարյանը։

Երբ շիրան ստանում է շագանակագույն երանգ, սկսվում է վերջնական գործընթացը: Ընկույզները նրբորեն թաթախում են քաղցր զանգվածի մեջ  հայկական սնիկերս ստանալու համար։

«Պետք է ընկույզները թաթախել զանգվածի մեջ, որպեսզի բոլորը ծածկվեն շիրայի քաղցր շերտով։ Գլխավորը զանգվածը լավ եփելն է, որ ալյուրի համը չզգացվի։ Հետո հինգ-վեց օր թողնում ենք չորանա»,- ասել է Օշական գյուղի բնակիչ Գալինա Առաքելյանը։

Չորացնելուց հետո շարոցը փաթեթավորվում է և ուղարկվում տեղական շուկաներ։ Արտադրանքի մեծ մասն արտահանվում է։ Հայաստանից տարեկան արտահանվում է մի քանի տասնյակ տոննա նման քաղցրավենիք։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular