ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական լրատվամիջոցները ցանկանում էին մեղադրել Հայաստանին, սակայն «մերկացրեցին» Ադրբեջանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

fraza.com–ը գրում է, որ թուրքական լրատվամիջոցներն այնքան են տարվել  Ռուսաստանին Հայաստանի օգնության մեջ մեղադրելու մտքից, որ Ադրբեջանն է հայտնվել անհարմար իրավիճակում։ Թուրքական հեռուստաալիքը, փորձելով մեղադրել Հայաստանին Ռուսաստանին օգնելու մեջ, հրապարակել է Հայաստանում ռուսական «Էրեբունի» ավիաբազայից 4 միավոր Սու-30 Ռուսաստան ուղարկելու երթուղին, որից ցանկացած դիտող, տեսանյութը ուշադիր ուսումնասիրելով, կհամոզվի, որ ինքնաթիռները ոչ թե հայկական են, այլ ռուսական։

Փաստացի թուրքական լրատվամիջոցների ջանքերի արդյունքը հակառակ էֆեկտն է ունեցել, կադրերում պարզ երևում է, որ դրանք ռուսական, և ոչ թե հայկական, նույնականացման նշաններով ինքնաթիռներ են, և ամենակարևորը օգնության թռած այդ ինքնաթիռների երթուղին է, որն ըստ էության իրականացվում է Ուկրաինայի ռազմավարական դաշնակցի՝ Ադրբեջանի տարածքով։ Հեռուստաալիքի ներկայացրած երթուղու համաձայն պարզ երևում է, որ ինքնաթիռները դուրս են գալիս Հայաստանում ռուսական ավիաբազայից և Ադրբեջանի տարածքով թռչում դեպի Ռուսաստանի Դաշնության տարածք։ Առնվազն միամտություն է հավատալ նրան, որ Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված Ադրբեջանը կարող է հայկական մարտական ​​ինքնաթիռներ բաց թողնել իր տարածքով, և ակնհայտ է, որ այդ ռազմական ինքնաթիռները պատկանում են Ռուսաստանին։

Սա Հայաստանին մեղադրելու թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցների առաջին փորձը չէ, և փորձագետները դա կապում են Ադրբեջանի և Թուրքիայի, որոնք Ուկրաինայի ռազմավարական դաշնակիցներ են, իրենց արդարացնելու փորձերի հետ, քանի որ նրանք չեն միացել հակառուսական պատժամիջոցներին, իսկ Թուրքիան նույնիսկ փորձում է ապաստան տալ այն ռուս գործարարներին, որոնք տուժել են հակառուսական պատժամիջոցներից:

Ինչպես հայտնի է, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական կցորդները ավելի շուտ հայկական ինքնաթիռների վերաբերյալ ապատեղեկատվությունը  բացահայտել էին։ Նրանք մարտի 31-ին այցելել էին ՀՀ ՊՆ ավիաբազա, և համոզվել, որ Սու-30ՍՄ բոլոր 4 ինքնաթիռները տեղում են, իսկ շրջանառվող լուրերը ապատեղեկատվություն է: Այսինքն Ադրբեջանական և թուրքական մամուլում շրջանառվող Ուկրաինայում ռազմական գործողություններին հայկական ուժերի մասնակցության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular