86-ն 86-ի դիմաց. ՌԴ-ն հաստատել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան տեղեկացրել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում՝ 86-ն 86-ի դիմաց ձևաչափով:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, «Ռոսատոմ»-ի՝ Ուկրաինայում մնացած չորս աշխատակիցների փոխանակումը վերջին պահին ձախողվել է, հավելել է նա։
Ուկրաինայում մնացած «Ռոսատոմի» չորս աշխատակիցների փոխանակումը վերջին պահին ձախողվել է, ասել է նա։
Ապրիլի 1-ին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն հայտնել էր, որ գերիների փոխանակման շրջանակում ուկրաինական կողմին է փոխանցվել 86 զինծառայող, այդ թվում՝ 15 կին։