ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի գործող իշխանությունների մեջ ճաքերը գնալով ավելի ու ավելի են ցայտուն դառնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շաբաթներ առաջ միջադեպ և լեզվակռիվ էր տեղի ունեցել Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, ՔՊ-ական պատգամավոր «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև։ Երեկ էլ կրկին «Շիշ բռնողը» առիթը բաց չի թողել՝ ծաղրելու Քոչարյանին և վերջինիս խոսքերը իրականությունից կտրված անվանելու։ Անդրանիկ Քոչարյանը, խոսելով «Զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններից, հայտարարել էր, թե իր և ժամանակին անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկում էին համաներում շնորհել 27 տարին լրացած այն անձանց, ովքեր խուսափել են ծառայությունից, նպաստել է նրանց հայրենիք վերադառնալուն։ Հայկ Սարգսյանը զարմանալիորեն չափազանց կտրուկ է արտահայտվել։

«Անդրանիկ Քոչարյանի մտքերն այն մասին, թե 27 տարին լրացածներին տվեցինք համաներում, նրանց մի մասը վերադարձավ, ցավոք ճիշտ չեն, նրանցից շատերը եկել, իրենց անձնագրերի հետ կապված, կալանքի հետ կապված հարցերը լուծել ու լքել են հայրենիքը։ Այսինքն մենք համաներում ենք արել, որ իրենք գան ու ինտեգրվեն ՀՀ, նրանք եկել և էլի արտագաղթել են»,- ասել է Սարգսյանը։

Կարելի է երկար վիճել այս պնդման ճշմարտացիության անկեղծ լինելու մեջ, փաստն այն է, որ փաշինյանական պատգամավորներն այլևս իրենց չեն կարողանում զսպել և հրապարակավ՝ տեսախցիկների առջև, անվանարկում, ծաղրում և վիրավորում են իրար։ Իհարկե, սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է։ Առաջիկայում իշխանության թուլացմանը զուգահեռ մենք ավելի ու ավելի ենք տեսնելու նման դրսևորումներ, և որևէ կերպ դրա դիմացն առնելն այլևս անհնար է լինելու։

Փաշինյանական վարչախմբի անդամներն իրենք էլ լավ գիտակցում են, որ հողը անշրջելիորեն գնում է իրենց ոտքերի տակից և փորձելու են իրենց համար կա՛մ նահանջի ճանապարհներ մոգոնել, կա՛մ փորձել հանրության աչքում լավ աշխատող պատգամավորի կերպար ձևավորել, որպեսզի հետագայում կարողանան լուծել իրենց խնդիրները, կա՛մ էլ հնարավորինս քաղաքականացնեն իրենց դեմ հարուցվող քրեական հետապնդումները։

Մանվել Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular