ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուզում են օգտվել խառը ժամանակներից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես հայտնի է, արդարադատության նախարարության կողմից ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում էր սահմանել դատավորի անհամատեղելիության պահանջների խախտման (կամ այլ կերպ ասած՝ լիազորությունների դադարեցման) նոր հիմք՝ կապված միջազգային դատարանի որոշման հետ: Եթե ավելի պարզ լեզվով ներկայացվի այս ամենը, իշխանությունները նմանօրինակ կարգավորումներով փորձում են դատական համակարգում իբր «վեթինգ» իրականացնել, իսկ իրականում ստանալ նոր գործիքակազմ՝ ազատվելու Փաշինյանի քաղաքական քմահաճույքները չբավարարող դատավորներից։ Մասնագետներն արդեն իսկ այս առաջարկը ևս որակել են որպես դատական իշխանության անկախությունը վտանգող:

Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Վենետիկի հանձնաժողովը դատական համակարգի «վեթինգին» ուղղված այդ նախագծի վերաբերյալ իր կարծիքում ոչ միայն հստակորեն արձանագրել էր, որ չկա նման կարգավորումների անհրաժեշտություն, այլև կոնկրետ ընդգծել էր նախագծում առկա մի շարք տարրական իրավաբանական սխալներ։

«Փաստ» թերթի հետ զրույցում իրավաբանական հանրույթի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ իրականում ԱՆ-ն ուղղակի աչք է փակել Վենետիկի հանձնաժողովի առանցքային դիտարկումների վրա։

Բանն այն է, որ իշխանությունները փորձել են ամեն ինչ անել՝ կարգավորումներն այնպես համադրելու, որ օրենքի այդ փոփոխությունը հետադարձ ուժ ունենա, այնինչ, Սահմանադրության համաձայն, անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չեն կարող ունենալ, ավելին՝ Վենետիկի հանձնաժողովը պնդել է, որ հետադարձ ուժը պետք է լիովին բացառել։

Թերթի տեղեկություններով, ներկայումս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այս օրինագիծն իրենց ցանկալի փաթեթավորմամբ կյանքի կոչվի հատկապես այս շրջափուլում, երբ միջազգային հանրության ու կառույցների ուշադրությունը կենտրոնացած է աշխարհաքաղաքական այլ իրադարձությունների վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular