Բայդենը բացահայտել է, թե ով է իր կարծիքով աշխարհի ամենավտանգավոր մարդը. CNN
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 91-ամյա ամերիկացի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքին համարում է աշխարհի ամենավտանգավոր մարդը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Հեռուստաալիքի լրագրողները ծանոթացել են This Will Not Pass. Trump, Biden, and the Battle for America's Future («Դա չի անցնի. Թրամփը, Բայդենը և Ամերիկայի ապագայի համար ճակատամարտը») գրքին։ Այն գրել են New York Times-ի լրագրողներ Ջոնաթան Մարտինը և Ալեքս Բերնսը և կհրապարակվի մայիսին։
Գրքի հեղինակների խոսքով՝ Բայդենը 2021 թվականի կեսերին իր օգնականներից մեկի հետ զրույցում Մերդոքին անվանել է աշխարհի ամենավտանգավոր մարդը։ Բայդենը նաև ասել է, որ Fox News հեռուստաալիքը, որը ղեկավարում է Մերդոքի որդի Լակլանը, ԱՄՆ-ի ամենակործանարար ուժերից մեկն է։ Հիշեցնենք, որ Fox News-ը իրականում ԱՄՆ միակ ազգային լրատվամիջոցն էր, որն աջակցել է Դոնալդ Թրամփին երկու նախագահական արշավների ընթացքում։
Մերդոքը լրատվամիջոցներ, կինոընկերություններ և հրատարակչություններ ունի ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Ասիայում: