ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բուչայում կատարվածը պահանջում է պատժամիջոցների նոր փաթեթ. Մակրոնը Ուկրաինայում կատարվածը պատերազմական հանցագործություն է անվանել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France Inter ռադիոյի եթերում ասել է, որ Ուկրաինայի Բուչա քաղաքում կատարվածին ի պատասխան պետք է սահմանել նոր (հակառուսական) պատժամիջոցներ:

Ինչպես գրում է The Guardian-ը, Մակրոնն ասել է, որ այսօր կան հստակ ապացույցներ առ այն, որ Ուկրաինայում կատարվել են պատերազմական հանցագործություններ:

«Բուչայում կատարվածը պահանջում է պատժամիջոցների և շատ հստակ միջոցների նոր փաթեթ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը՝ մանրամասնելով, որ նոր պատժամիջոցները պետք է թիրախավորեն ածխի և վառելիքի ոլորտները:

Նշենք, որ Associated Press-ի լրագրողները Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններից մեկում ֆիքսել են առնվազն 21 մարդու դի։ Կապված ձեռքերով, մոտ տարածությունից հրազենային վնասվածքներով և խոշտանգումների նշաններով դիերը ցրված են եղել Բուչայի հատվածում այն բանից հետո, երբ ռուս զինվորականները լքել են տարածքը։

Ուկրաինայի իշխանությունները ռուսական ուժերին մեղադրել են ռազմական հանցագործություններ կատարելու համար։

Ռուսաստանը հերքում է, որ իր ուժերը պատասխանատու են Բուչայում խաղաղ բնակիչների մահվան համար, և հայտարարում է, թե Ուկրաինան շոու է ցուցադրում արևմտյան լրատվամիջոցների համար: Տվյալ հարցով Ռուսաստանն այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular