ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանական համակարգում նոր ճաքեր են սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով, տնտեսական իրավիճակը առաջիկայում խստորեն վատթարանալու է նաև Հայաստանում։ Ըստ էության, եթե միջազգային վարկանիշային կազմակերպություններն ընդամենը միայն տնտեսական աճի շեշտակի անկում են արձանագրում, մեր տեղեկություններով Հայաստանի կառավարությունում տեղյակ են, որ իրավիճակն ամենևին էլ այդպես չէ, և անկումը շատ ավելի լուրջ է լինելու, իսկ գների կտրուկ աճը բոլոր տեսակի ապրանքների համար անմիջականորեն խփելու է բնակչության գրպանին։ Այս իմաստով Փաշինյանը վստահ է, որ բնակչության մի ստվար զանգված, նույնիսկ այն հատվածը, որն իրեն է քվե տվել խորհրդարանական արտահերթ ընտրություններում, կարող են բողոքի ակցիաներ սկսել, սասանել իշխանության հիմքերը։ Ինչպես նման դեպքերում անում է իշխանությունը, փորձում են գտնել քավության նոխազների և կոտրել նրանց գլխին։

Խոսքը առաջին հերթին ֆինանսական բլոկի պատասխանատուների մասին է։ Մասնավորապես մեր տեղեկություններով լուրջ հակասություններ կան ֆինանսական բլոկի պատասխանատուների և «Քաղաքացիական պայմանագրի» վարչության միջև։ Առանց այն էլ ֆինանսական բլոկի բոլոր պատասխանատուները կա՛մ նախկիններ են, կա՛մ Փաշինյանի հրամանով նշանակված Վահան Քերոբյանը, որոնք մեծ վստահություն չեն վայելում «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունում։ 90-ականների ֆինանսների մասին Վանո Սիրադեղյանի հայտնի ասածը, նույնիսկ այսօր է շրջանառվում «Քաղպայմանագրի», փաշինյանական սպասարկուների շրջանում՝ փորձելով համոզել, որ Նիկոլ Փաշինյանը տնտեսական խնդիրների հետ առանձնապես կապ չունի և այդ հանգամանքն էլ կրկին փորձում են գցել նախկինների գրպանը։

Օրեր առաջ գրել էինք, որ լուրջ խնդիրներ են սպասվում նաև այն առումով, որ ֆինանսական ոլորտի պատասխանատուները առանձին շփումներ ունեն իշխանական օլիգարխների հետ, նրանցից իրենց շահերի լոբբինգի համար, նվերներ են ստանում, և այս հանգամանքը ևս հարուցել է Փաշինյանի մերձավոր շրջապատի բուռն վրդովմունքը։ Նրանք մտածում են, որ հենց իրենք են հեղափոխությունն արել, բայց արանքում ամենաշատը օգտվում են նախկիններից մնացածները։ Չի բացառվում, որ Փաշինյանը մեկ-երկու փոփոխություն իրականացնի՝ ինչպես օրինակ ֆինանսների նախարարի, մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի և այլ պատասխանատուների, հանրության ու հատկապես կուսակիցների շրջանում բացասական լիցքերը թոթափելու համար։

Արթուր Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular