ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջուկային գործարքի շուրջ երկխոսության ընդհատման պատճառն ԱՄՆ-ի ներքաղաքական իրադրությունն է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վիեննայում միջուկային գործաքի շուրջ բանակցությունների դադարեցման պատճառն այն է, որ Սպիտակ տունը փորձում է իրադրությունն օգտագործել ներքին քաղաքական խնդիրների լուծման համար: Ապրիլի 4-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։

«Այն, ինչ տեղի ունեցավ Վիեննայում, (բանակցությոնների) դադարեցումն է ԱՄՆ-ի մեղքով,- ասել է նա:- Պարզ դարձավ, որ (ԱՄՆ-ի նախագա Ջո) Բայդենը եւ Սպիտակ տունը դեռեւես որոշում չեն ընդունել այդ հարցի շուրջ»: Դիվանագետը հավելել է, որ «ԱՄՆ-ի իշխանությունները միջուկային գործարքի շուրջ իրադրությունը դարձրել են ներքին քաղաքականության մի մասը»: Նրա խոսքով՝ «եթե ԱՄՆ-ը պատրաստ է համաձայնագրի ստորագրմանը, ապա պետք է քաղաքական որոշում ընդունի»:

Վիեննայում սկզբնական տեսքով իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի վերականգնման եւ այդ բազմակողմ համաձայնագիր ԱՄՆ-ի վերադարձի շուրջ բանակցությունների ութ փուլից հետո մարտի 11-ին վերցվեց ընդմիջում արտաքին գործոնների պատճաով: Մինչ այդ Վիեննայի բանակցությունները դուրս էին եկել վերջնագիծ եւ պետք է ավարտվեին մինչեւ փետրվարի վերջը: Համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է եւ ունի շուրջ 20 էջ, այնտեղ ասվում է սկզբնական տեսքով միջուկային համաձայնագրի կատարմանը վերադառնալու համար հետագա միջոցների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular