ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում իշխանության ղեկին ոչ պրոֆեսիոնալներ ու պատահական մարդիկ են. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru–ն գրում է, որ  Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի վարած քաղաքականությունը ծայրաստիճան քաոսային է և անհետևողական։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ, Kavkazoved.info կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը։

«Երևանն իրեն շատ քաոսային է պահում։ Նա քաշում է ավագ գործընկերներին ամեն ինչում, և ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև ԱՄՆ-ին ու եվրոպական երկրներին: Այդ ամենը հանգեցնում է բավականին հակասական արդյունքների։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրված այցը Ռուսաստան առայժմ հետաձգվել է։ Այլ ուղղություններով ևս հազիվ թե նկատելի ճեղքումներ կան։ Բացի դա, ըստ էության, ընդունված է այն, որ թույլ երկրի հետ ոչ ոք հաշվի չի նստում։ Ղարաբաղի հարցով Երևանի հակասական հայտարարություններից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանի ռեժիմը հաճույքով «կլվանա ձեռքերը» և կհրաժարվի Լեռնային Ղարաբաղին աջակցելուց, բայց վախենում է ներքաղաքական բացասական հետևանքներից, և դա հատկապես անկայուն տնտեսական իրավիճակի, գների աճի ֆոնին: Եվ հնարավոր է առաջանա այնպիսի որոշակի «կատարյալ փոթորիկ», որը կհանգեցնի նրան, որ Փաշինյանի և նրա կողմնակիցների դեմագոգիան մի օր կդադարեն գործել։ Քաղաքականության ու իշխանության մեջ գտնվող ոչ պրոֆեսիոնալներից ու պատահական մարդկանցից այլ բան դժվար է սպասել»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular