Մեծ է հավանականությունը, որ Զելենսկու և Պուտինի հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում. Արախամիա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար, պատգամավոր Դավիթ Արախամիան հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման վայրն ու ամսաթիվը դեռևս հայտնի չէ։ Ժողովրդական պատգամավորը խոստովանել է, որ առաջնորդները կարող են հանդիպել Թուրքիայում։
Այս մասին նա հայտարարել է շուրջօրյա ճեպազրույցում։
«Ամենակարևոր պահը: Նրանք հաստատեցին, որ փաստաթղթերի նախագծերը արդեն բավականաչափ մշակված են երկու երկրների նախագահների միջև խորհրդակցություններ անցկացնելու համար»,- ասել է Արախամիան։
Նրա խոսքով` այժմ խնդիր է դրված արագ մշակել ոչ թե բուն փաստաթղթի վերջնական փուլը, այլ արդեն շոշափված հարցերը և նախապատրաստել նախագահների հնարավոր հանդիպումը։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ զանգահարել է և՛ մեզ, և՛ Պուտինին, և նա, իբր, հաստատել է, որ իրենք պատրաստ են հանդիպում կազմակերպել: Դեռևս հայտնի չեն ոչ ամսաթիվը, ոչ էլ վայրը, բայց մեծ է հավանականությունը, որ այն տեղի կունենա Թուրքիայում»,- ասել է Արախամիան։