ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները զերծ չեն տարաձայնություններից. Պեսկով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի հարաբերությունները զերծ չեն տարաձայնություններից, սակայն դրանցում գերիշխում է փոխշահավետ գործընկերությունը։ Այս մասին «Բելառուս-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքիայի հետ մենք հիանալի հարաբերություններ ունենք, նրանք զերծ չեն տարաձայնություններից, զերծ չեն, ասենք, միմյանց լիակատար թյուրըմբռնման կետերից, բայց, այնուամենայնիվ, այս հարաբերություններում դեռ գերիշխում է փոխշահավետ գործընկերությունը»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով` Թուրքիան, նույնիսկ որպես ՆԱՏՕ-ի անդամ, կարող է իրեն թույլ տալ Վաշինգտոնին սեփական կարծիքը հայտնելու շռայլություն:

«Թուրքիան, կարելի է ասել, դարեր ի վեր եղել է ՆԱՏՕ-ի անդամ, բայց չնայած դրան, հատկապես նախագահ [Թայիփ] Էրդողանի օրոք, Թուրքիան դարձել է ամենաինքնիշխանը ՆԱՏՕ-ի մնացած ինքնիշխան երկրներից», - ասել է Պեսկովը: «Սա երկիր է, որը կարող է իրեն թույլ տալ իր շահերը պաշտպանելու շքեղությունը: Սա երկիր է, որը կարող է այսօր իրեն թույլ տալ շքեղություն` Բրյուսելին ասելու, այսինքն՝ ՆԱՏՕ-ին (և ի՞նչ է ՆԱՏՕ-ն: Ասել է թե`  Վաշինգտոնին), գիտեք ինչ, մենք չենք միանա պատժամիջոցներին, և մենք չենք այրի Ռուսաստանի հետ բոլոր կամուրջները, քանի որ դա մեզ անհրաժեշտ է»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular